Պուտիչայ Կասետսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուտիչայ Կասետսին
Ծնվել էհուլիսի 3, 1986(1986-07-03) (37 տարեկան)
ԾննդավայրՌաթչաբուրի, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
Մասնագիտությունդերասան, մոդել, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2010 թվականից
Համատեղ ապրող(ներ)Վարատտայա Նիլկուհա

Պուտիչաի Կասետսին (Պուշ) (թայերեն՝ พุฒิชัย เกษตรสิน (พุฒ), հուլիսի 3, 1986(1986-07-03), Ռաթչաբուրի, Թաիլանդ), թաիլանդացի դերասան, DJ և հեռուստահաղորդավար է։ Դերասանական կարիերայում հայտնի է դարձել «Անճոռնի ճուտիկը», «Կատարյալ մարտ» և «Ես կդառնամ սուպերսթար» աշխատանքների շնորհիվ[1]։ Ինչպես նաև «Գեղեցիկ կովբոյ» սերիալի շնորհիվ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռաթչաբուրիում, նահանգ կենտրոնական Թաիլանդում, Պուտիչայի ընտանիքի 6 որդիներից 4-րդն է։ Նրա ընտանիքը ունի գյուղատնտեսության բիզնես Ռիթչաբուրիում։ Պուտիչայը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց ավագ դպրոցում համոզվեց, որ պետք է աշխատի զվարճալի շոուների բնագավառում։

Պուտիչայը 1-6 դասարանները ավարտել է Ռաթչաբուրիի Վանսա Մարիա դպրոցը, այնուհետև միջնակարգ կրթությունն ավարտել է Prasartratprachakit դպրոցում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2013: Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուտիչային իր կարիերան սկսել է GMM Grammy-ում որպես DJ HOTWAVE 91.5FM ռադիոյում և DJ Chill FM համար, իսկ ավելի ուշ O։IC TV համար։ Նա իր դերասանական կարիերան սկսեց, երբ ստացավ փոքր դեր Koo Rak Tang Kua սիթքոմում Thunder հեռուստատեսությամբ։ Այնուհետև նա ոստիկանի դեր ստացավ Jood Nad Pob սերիալում, որը ցուցադրվում էր 3-րդ ալիքով, որտեղ նա հայտնվում է 23-80-րդ սերիաներում։ Ավելի ուշ նա ոչ մեծ դերեր ստացավ լակորներում։ 2014 թվականին Պուտիչայն առաջնաելույթ ունեցավ որպես առաջատար դերասան Leh Nangfah լակորնում, Վաննարոտ Սոնտիչայի հետ։ Այդ ժամանակից ի վեր նա սկսել է ավելի շատ երկրպագուներ ձեռք բերել։ Համենայն դեպս ռադիո DJ-ի աշխատանքը դեռ նրա սիրած զբաղմունքն է, ինչպես նշում է նա. «Աշխատանքը ունի իր հմայքը, և յուրաքանչյուր DJ ունի իր սեփական ոճը։ Թերևս ես հանդես էի եկել բազմաթիվ հեռուստատեսային շարքերում, բայց DJ աշխատանքները դեռևս իմ հիմնական առաջնահերթությունն էր»[3]։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարի Պուտիչայը հայտնի դարձավ շնորհիվ իր աշխատանքի։ Նա չի հեռանում թաիլանդական հեռուստատեսության էկրանից ամբողջ տարվա ընթացքում։ Տարին սկսեց «Անճոռնի ճուտիկը», «Կատարյալ զույգը», որը ցուցադրվում էր GMM25 ալիքով, Պուտիչայը գրավում է դեռահասների սրտերը և ստեղծում ինքնատիպ Պի Սուե ֆենոմեն[3] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "ดีเจพุฒิ...คลื่น ฮอต 91.5 เก็บตังสานฝันเปิดร้านกาแฟ" Արխիվացված 2017-10-16 Wayback Machine, ASTVผู้จัดการออนไลน์, Bangkok, 23 April 2010. Retrieved on 17 October 2015.
  2. Suwitcha Chaiyong."Push perfection : Star takes on a popular role", Student Weekly, Bangkok, 18 May 2015. Retrieved on 17 October 2015.
  3. 3,0 3,1 "หนุ่มฮอตแห่งปี “พุฒ” คว้า 2 รางวัล จาก 2 นิตยสารดัง “Hamburger และ Seventeen”", Starupdate.com, Bangkok, 19 October 2015. Retrieved on 20 October 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուտիչայ Կասետսին» հոդվածին։