Պորտալ:Տնտեսագիտություն:Դրամական միավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։ Ընդունվելով Հուլիսի 6-ին, 1785 թ., ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է ։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս(մանրամասն...)