Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետրոս I (հայտնի է նաև որպես Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9 (հին տոմարով՝ մայիսի 30) , 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով՝ հունվարի 28), Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մինչև 1696 թ. Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը։ Եղբոր մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը: Վերջինիս պատմությունը սկսում է 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը: Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։(մանրամասն...)