Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Հոկտեմբեր
Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը` Խուան Մորենո-ի-Էրրերա Հիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)); հուլիսի 30 1948, Կասաբլանկա, Ֆրանսիական պրետեկտարատ Մարոկկո), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։
Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, Մարոկկո։ Նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են հյուսիսային Աֆրիկա։ Երբ տղան 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Նրա հայրը` Խուանը աշխատում էր լինոտիպիտի (տողաշար մեքենա) վրա աշխատող։ Ռենոյի մայրը դերձակուհի էր և մահացել է, երբ Ռենոն դեռևս 17 տարեկան էր։ Ռենոն ունի մի փոքր քույր` Մարի Թերեզա անունով։
Ֆրանսիայում նորմալ կյանք ունենալու համար անհրաժեշտ էր այնտեղի քաղաքացիություն և այն ձեռք բերելու համար Ռենոն ստիպված ծառայության անցավ ֆրանսիական բանակում։ Դերասանությամբ Ռենոն որոշել է զբաղվել դեռ վաղ տարիներից։