Պոլինա Ստրեպետովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինա Ստրեպետովա
Ծնվել էհոկտեմբերի 4 (16), 1850
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1903(1903-10-17) (53 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Modest Pisarev? և անհայտ
Պոլինա Ստրեպետովայի հուշատախտակը Սանկտ Պետերբուրդի Պուշկինի 10 հասցեում

Պոլինա Ստրեպետովա (Պելագեյա) Անտիպևնա (ռուս.՝ Полина (Пелагея) Антипьевна Стрепетова, հոկտեմբերի 4 (16), 1850, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1903(1903-10-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական կրթություն չի ստացել։ Ստրեպետովայի արվեստի ձևավորմանը նպաստել են Վ. Գ. Բելինսկու և Ն. Ա. Դոբրոլյուբովի գեղագիտական հայացքները։ 1865 թվականից խաղացել է գավառային թատրոններում, հանդես եկել կատակերգություններում, վոդևիլներում, դրամաներում, օպերետներում։ Ողբերգական դերասանուհի Ստրեպետովայի տաղանդը դրսևորվել է Լիզավետայի (Պիսեմսկու «Դառը ճակատագիր») և Կատերինայի (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ») դերերում, որոնք դարձել են նրա արվեստի գագաթները։ Ստրեպետովան առաջինն է բեմում բացահայտել ռուս կնոջ հոգեկան ուժը։ Անկեղծությունը, հզոր զգացմունքայնությունն ու տեմպերամենտը փոխհատուցել են Ստրեպետովայի խաղի որոշ անհավասարակշռվածությունն ու նրա արտաքին արատները։ Նշանակալից նվաճումներ են եղելՍարիա Անդրեևնայի (Ալեքսանդր Օստրովսկու «Աղքատ հարսնացուն»), Վասիլիսա Սելենտևայի (Ա. Օստրովսկու և Դեդեոնովի «Վասիլիսա Մելենտևա»), Մարիցայի (Ավերկիևի «Կաշիրյան հին պատմություն») կերպարների անձնավորումները։ 1873 թվականից եղել է Մոսկվայի Հանրամատչելի թատրոնի դերասանուհի։ Բազմիցս ելույթ է ունեցել Ալեքսանդր Օստրովսկու ղեկավարած Արտիստական խմբում։ 1880-ին խաղացել է Մոսկվայի Ա. Ա. Բրենկոյի Պոլշկինյան թատրոնում։ 1881-1890-ին և 1899-1900-ին եղել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի դերասանուհի, դերերից են Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու - «Անմեղ մեղավորներ»), Սաոա (Չեխովի «Իվանով»)։ Սակայն Ստրեպետովայի և կայսերական Պ. Սարևպեաովան Կաաերինայի դերում (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ») թատրոնի պահպանողական ղեկավարության միջև ծագած տարաձայնությունների պատճառով դերասանուհուն հեռացրել են թատերախմբից։ Ստրեպետովայի ողբերգական տաղանդի երկրպագուներից էր Ալեքսանդր Օստրովսկին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беньяш Р. М., Пелагея Антипьевна Стрепетова, Л., 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 154