Պի թվի օրը

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաթերլոյի համալսարանում π թվի օրը առաջարկվում է ձրի կարկանդակ (pie)

Պի թվի օրը - տոնում են որոշ մաթեմատիկոսներ մարտի 14-ին (այդ օրը ծնվել է Ալբերտ Այնշտայնը) 13:59 (ըստ ամերիկյան ժամանակի թվագրության 3/14, վերցված են π թվի առաջին երեք նիշերը π = 3,14159): Տարաձայնություններ կան՝ ցերեկվա (13:59), թե գիշերվա (1:59) ժամն է, բայց տոնում են գիշերը:

[խմբագրել] Տոնակատարությունը

π թվի արժեքով հրուշակեղեն

Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում π թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց π թվի: Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլ. pie = π ), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը π տառով սկսող:

[խմբագրել] Արտաքին հղումներ