Պիեռ Ռոզանվալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Ռոզանվալոն
ֆր.՝ Pierre Rosanvallon
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01) (76 տարեկան)
ԾննդավայրԲլուա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունHEC Փարիզ, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1985)[1] և Փարիզ Դոֆին համալսարան (1981)[2]
ԵրկերQ28870054? և Q3207782?
Մասնագիտությունպատմաբան, պրոֆեսոր, տնտեսագետ, արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և քաղաքագետ
ԱշխատավայրՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց և Կոլեժ դե Ֆրանս[3]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն և Միացյալ սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Pierre Rosanvallon Վիքիպահեստում

Պիեռ Ռոզանվալոն (ֆր.՝ Rosanvallón, Pierre, հունվարի 1, 1948(1948-01-01), Բլուա, Ֆրանսիա), ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Ռոզանվալոնը ծնվել է 1948 թվականի հունվարի 1-ին Բլուայում (Ֆրանսիա)։ 1980-ականների սկզբին՝ համալսարանական կարիերան սկսելուց առաջ, նա իր մասնագիտական կյանքի առաջին տարիները նվիրեց ռազմատենչ գործունեությանը։ Այնուհետև նա դարձավ Էդմոնդ Մայերի քաղաքական խորհրդականը և CFDT-Aujourd’hui (1973-1977) միավորման խորհրդի գլխավոր խմբագիր։ Նաև այդ ժամանակահատվածում հրատարակել է «Ինքնավարության դարաշրջանը» (1976) և «Նոր քաղաքական մշակույթի համար» (1977) գրքերը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին, հրաժարվելով սկսել քաղաքական կարիերա, նա սկսեց ծավալել գիտական գործունեություն։ Նա այս անգամ միանում է Փարիզ-Դոֆին համալսարանին։ Նրա աշխատանքները բացեցին Հասարակական գիտությունների բարձրագույն ուսումնարանի դռները, որտեղ նա ընտրվեց դասախոս 1983 թ., այնուհետև ուսման գծով տնօրեն 1989 թ.-ին, պաշտոն, որը մինչ այժմ զբաղեցնում է։ Նա նաև ղեկավարել է Ռայմոնդ Արոնի Քաղաքական հետազոտությունների կենտրոնը 1992 թ.-ից մինչև 2005 թ.: Նրա աշխատանքի ամենակարևոր մասը սկսվեց 1990-ականների սկզբին` Ֆրանսիայում ժողովրդավարության մտավոր պատմությունը հետագծելու հսկայական նախագծի գործարկմամբ։ Երեք հատորներ լույս են տեսել «Պատմությունների գրադարանում»։ 2001 թ. Պիեռ Ռոզանվալոնն ընդունվում է Ֆրանսիայի քոլեջի դասախոս և ընտրվում որպես Քաղաքականության ժամանակակից պատմության ամբիոնի վարիչ։ Իր վերջին աշխատություններում նա ընդլայնել է իր մտածողությունը նաև ֆրանսիականից այն կողմ՝ ներգրավվելով համակարգված համեմատական մոտեցման մեջ։

Հիմնական թեզիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական քոլեջում կայացած իր դասախոսության ժամանակ նա ներկայացրեց, թե որն է իր մոտեցման ինքնատիպությունը. ժողովրդավարության պատմությունը դիտարկել որպես խնդրահարույց փորձի։ «Ժողովրդավարությունը իրոք քաղաքականությունն է մի դաշտում, որը մեծապես բաց է՝ դրա հիմքում ընկած անգամ լարվածության և անորոշությունների պատճառով»,- նշել է նա։ Ինչպես ինքն է նշել` ժողովրդավարությունը ոչ միայն պատմություն ունի, այլև այն ավելի արմատական պատմություն է։ Պատմություն, որը նախագծված է որպես մեր ներկայի ակտիվ լաբորատորիա և ոչ միայն նրա ետին պլանի լուսավորությունը։ Նա ուրվագծեց այս մոտեցման սկզբունքները «Քաղաքականության հայեցակարգային պատմության համար»-ում (2003)։

Պիեռ Ռոզանվալոնի աշխատանքները թարգմանվել են քսաներկու լեզուներով և խմբագրվել քսանվեց երկրներում։ Ֆրանսիայում դասավանդումից բացի, նա նաև դասախոսություններ և գիտաժողովներ է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենով

  • L'Âge de l'autogestion, Le Seuil, coll. Points politique, 1976
  • La Crise de l'État-providence, Le Seuil, 1981 (transl. in 2000, The New Social Question: Rethinking the Welfare State, ISBN 978-0-691-01640-5)
  • Le Moment Guizot, Gallimard, 1985
  • L'État en France de 1789 à nos jours, Le Seuil, L'Univers historique, 1990
  • La Monarchie impossible Fayard 1994
  • La Nouvelle Question sociale, Points, Essais, 1995
  • Le Nouvel Âge des inégalités, (Avec Jean-Paul Fitoussi), Le Seuil, 1996
  • Le Peuple introuvable : Histoire de la représentation démocratique en France, Folio Histoire, 1998
  • La Démocratie inachevée. Histoire de la souveraineté du peuple en France, Gallimard, Bibliothèque des histoires, 2000, Folio Histoire extraits déchargables
  • Le Sacre du citoyen. Histoire du suffrage universel en France, Folio Histoire, 2001
  • Pour une histoire conceptuelle du politique, Le Seuil, 2003
  • Le Modèle politique français. La société civile contre le jacobinisme de 1789 à nos jours, Le Seuil, 2004
  • La contre-démocratie. La politique à l'âge de la défiance, Seuil, 2006.

Հայերեն թարգմանություններ

«Հակաժողովրդավարություն.Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում»[5] հոդված[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռոզանվալոն» հոդվածին։