Հովհաննես Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Հովհաննեսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 16, 1892(1892-02-16)[1]
Երևան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 10, 1961(1961-04-10)[1] (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագետ և դպրոցի ուսուցիչ
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1]
Ալմա մատերԵրևանի թեմական դպրոց[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովհաննես Մնացականի Պետրոսյան (փետրվարի 16, 1892(1892-02-16)[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1961(1961-04-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մատենագետ, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1909), Մայիսյան ապստամբության (1920) և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան, մոտ 10 տարի ուսուցչություն է արել հայկական դպրոցներում։ Վարել է կուսակցական, պետտական տարբեր պաշտոններ։ Եղել է Երևանի գավառի Կոտայքի գավառամասային կուսկոմիտեի քարտուղար (1921), ՀԿ(բ) կ Կենտկոմի գործերի կառավարիչ (1921-1922), Ներքին Ախտայի (այժմ՝ Հրազդան) գավառամասային գործկոմի նախագահ (1922), Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար (1923), ՀԱՄ1ս-ի Լուսաշխի կոմիտեի նախագահ (1923)։ Պետրոսյանը մասնակցել է Սովետական Ռուսաստանից, Թիֆլիսից, Բաքվից և սփյուռքից ականավոր հայ մտավորականների՝ Խորհրդային Հայաստան վերադարձնելու գործին։ 1934-1935 թվականներին եղել է կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1937 թվականից՝ ՀՍՍՀ գրապալատի տնօրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 262.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 262