Պեորիա (Արիզոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պեորիա
անգլ.՝ Peoria
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես463,876617 կմ², 460,942279 կմ²
ԲԾՄ348±1 մետր
Բնակչություն190 985 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Փոստային դասիչ85300–85399, 85300, 85305, 85307, 85309, 85310, 85313, 85316, 85318, 85321, 85324, 85326, 85329, 85331, 85334, 85336, 85338, 85340, 85343, 85344, 85346, 85348, 85352, 85355, 85357, 85354, 85360, 85361, 85364, 85367, 85369, 85371, 85372, 85374, 85376, 85377, 85378, 85380, 85382, 85383, 85384, 85387, 85390, 85392, 85393, 85395, 85397 և 85399
Պաշտոնական կայքpeoriaaz.gov(անգլ.)
Պեորիա (Արիզոնա) (ԱՄՆ)##
Պեորիա (Արիզոնա) (ԱՄՆ)

Պեորիա (անգլ.՝ Peoria), քաղաք, որը գտնվում է ԱՄՆԱրիզոնա նահանգի Մարիկոպա և Յավապայի շրջաններում։ Ըստ 2018 թվականի վիճակագրական տվյալների՝ քաղաքն ունի 172 259 բնակչություն։

2008 թվականի հուլիսին «Money» ամսագրի բնակության համար լավագույն 100 քաղաքների ցանկում քաղաքը հայտնվել էր 55-րդ հորիզոնականում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ Պեորիայի ընդհանուր տարածքը 464.02 կմ2 է, որից 455.2 կմ2 ցամաք է, իսկ 8.82 կմ քառակուսին՝ ջուր (իր ամբողջ տարածքի 1.9 %-ը)։ Պեորիա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 348 մետր բարձրություն վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 1-ի նախնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Պեորիայում բնակվում էր 172 259 մարդ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պեորիա (Արիզոնա)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

2000 թվականի մարդահամարի տվյալներով[3] քաղաքում բնակվել է 108 364 մարդ, 29 309 ընտանիք, 39 184 տնտեսություն և 42 573 բնակելի տուն։ Բնակչության միջին խտությունը կազմել է մոտ՝ 376.7 մարդ/կմ3։

Պեորիայի ռասսայական կազմը մարդահամարի տվյալներով բաշխվել է հետևյալ կերպ.

Իսպանախոս բոլոր քաղաքի բնակիչները կազմել են 15.41%:

39 184 տնտեսությունից 37.7%-ը դաստիրակել են մինչև 18 տարեկան երեխաներ, 62.0%-ը համատեղ բնակվող ամուսնական զույգեր են, ընտանիքների 9.1%- կանայք ապրել են առանց ամուսինների, 25.2%-ը ընտանիք չի ունեցել։ Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 20.5 %-ն ապրել է ինքնուրույն, ընդ որում՝ 10.3 %-ը կազմել են 65 և բարձր տարիքի միայնակ տարեց մարդիկ։ Տնտեսության միջին չափը կազմել է 2.73 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը՝ 3.16 մարդ:

Պեորիայի սպորտային համալիր

2000 թվականի մարդահարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի բաշխվել է հետևյալ կերպ. 28.4%-ը 18 տարեկանից ցածր բնակիչներ են, 6.7%-ը՝ 18-24 տարեկան, 30.6%-ը՝ 25-44 տարեկան, 19.8%-ը՝ 45-64 տարեկան և 14.4%-ը՝ 65 և բարձր տարիքի բնակիչներ։ Բնակիչների միջին տարիքը 36 տարեկան է։ Պեորիայում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 92.5 տղամարդ, ընդ որում, յուրաքանչյուր 18 և բարձր տարիքի կնոջ ընկնում է 18 և ավելի բարձր 88.0 տղամարդ։

Մեկ տնտեսության միջին եկամուտը քաղաքում կազմել է 52 199 ԱՄՆ դոլար, իսկ մեկ ընտանիքի միջին եկամուտը՝ 58 388 դոլար։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան ունեցել են 40 448 ԱՄՆ դոլար միջին եկամուտ՝ 29 205 դոլար միջին տարեկան եկամուտի դիմաց։ Մեկ շնչին ընկնող եկամուտը քաղաքում կազմել է տարեկան 22 726 դոլար։ Շրջանի ընտանիքների 3.3%-ը և բնակչության ամբողջ թվաքանակի 5.3%-ը մարդահամարի պահին աղքատության նշագծից ցածր էին, ընդ որում, նրանց 5.8%-ը 18 տարեկանից փոքր էր, իսկ 6.3%-ը 65 և բարձր տարիքի։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեորիայի մարզահամալիրում անցկացվում են Սան Դիեգո Պադրեսի և Սիեթլ Մարիներսի բեյսբոլի թիմերի գարնանային մարզումները։

Հայտնի բնակիչներ և բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերի Փիթերս՝ Ջորջ Ու. Բուշ կառավարությունում տրանսպորտի նախարար
  • Իտիրո Սուձուկի՝ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ
  • Կայլ Կոշեր՝ «Դալաս Քոուբոյս» թիմի հարձակվող
  • «The Format» և «A Change of Pace» երաժշտական խմբեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
  2. «Best places to live 2008 - Top 100» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  3. «Сайт Бюро переписи США». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]