Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն
Paroxysmal supraventricular tachycardia
ԷՍԳ երկրորդ արտածում, պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն 180 զարկ/րոպե արագությամբ
Տեսակհիվանդություն
Պատճառանհայտ[1]
Հիվանդության ախտանշաններսրտխփոց, գիտակցության մթագնում, քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2]
ՀՄԴ-9427.0
Հոմանիշներվերփորոքային հաճախասրտություն, պարոքսիզմալ նախասրտային հաճախասրտոթյուն[3]
Ախտորոշումէլեկտրասրտագրություն[1]
ԲուժումՎալսալվայի հնարք, ադենոզին, կալցիումական անցուղիների պաշարիչներ, սինխորնիզացված կարդիովերսիա[4]
Կանխարգելումկաթետրային աբլյացիա[1]
Հաճախություն2.3:1000[5]
Սկիզբըսկսվում և ավարտվում է հանկարծակի[1]

Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը, վերփորոքային հաճախասրտության տեսակ[6]։ Հաճախ նման հաճախասրտությամբ մարդիկ ոչ մի գանգատ և ախտանշան չեն ունենում[3]։ Գանգատների առկայության դեպքում դրանք են` սրտխփոց, գիտակցության մթագնում, ուժեղացած քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2]։ Էպիզոդները սկսվում և ավարտվում են հանկարծակի[1]։

Ռիսկի գործոններին են դասվում ալկոհոլը, կոֆեինը, նիկոտինը, հոգեբանական սթրեսը, Ուոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշը, որը հաճախ ժառանգովի է[1]։ Առաջացման մեխանիզմի հիմքում ընկած է հավելյալ ուղու առկայությունը, որը բերում է ռե-էնթրիի առաջացման[1]։ Ախտորոշումը դրվում է էլեկտրոսրտագրության միջոցով, որը ցույց է տալիս նեղ QRS կոմպլեքսների առկայություն և րոպեում 150-240 զարկ արագություն[1]։

Վագալ մանևրերը, ինչպիսին է օրինակ` Վալսալվայի մանևրը, հաճախ կիրառվում են որպես սկզբնական բուժում[4]։ Եթե դա արդյունավետ չէ, և անձը նորմալ ճնշում ունի, ապա կարելի է տալ ադենոզին[4]։ Եթե ադենոզինը էֆեկտիվ չէ, ապա կիրառվում են կալցիումական անցուղիների պաշարիչներ կամ բետա պաշարիչներ[4]։ Բուժման այլ տարբերակ է սինխրոնիզացված կարդիովերսիան[4]։ Կանխարգելման տարբերակ է կաթետրային աբլյացիան[1]։

Ամեն 1000 մարդուց 2.3-ը ունի պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն։ Այն սովորաբար սկսում է դրսևորվել 12-45 տարեկան հասակում[5]։ Կանանց շրջանում առիթմիայի այս տեսակն ավելի հաճախ է հանդիպում։ Հիվանդության ելքը այն անձանց շրջանում, ովքեր պարոքսիզմի էպիզոդներից դուրս սրտի նորմալ ռիթմ ունեն ընդհանուր առմամբ լավ է։ Էխոսրտագրության միջոցով կարելի է ժխտել սրտի կառուցվածքային խնդիրները։

Նշաններ և գանգատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշաններից են սրտխփոցը, գիտակցության կորուստը, ուժեղացած քրտնարտադրությունը, հևոցը և ցավը կրծքավանդակում։ Էպիզոդները սկսվում և ավարտվում են հանկարծակի։

Տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

AV հանգույցի պաշարումը կարող է կատարվել երեք եղանակով`

Ֆիզիկական հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ֆիզիկական հնարքներ բարձրացնում են AV հանգույցի` իմպուլսներ փոխանցելու շեմը (AV հանգույցի պաշարում)` պաշարելով թափառող նյարդով հարուցված պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը։

Վալսալվարի հնարքը պետք է հանդիսանա կիրառվող առաջին վագալ հնարքը[7] Այն աշխատում է ներկրծքային ճնշումը բարձրացնելու և աորտայի աղեղի բարոռեցեպտորները խթանելու ճանապարհով։ Հնարքը կատարվոմ է հետևյալ կերպ` խնդրում ենք պացիենտին շունչը պահել ուժով արտաշնչման ժամանակ, այնպես ինչպես կղազատման ժամանակ։ Քիթը փակ ժամանակ արտաշնչելու փորձը նույն էֆեկտը կառաջացնի[8]։

Կան նաև այլ վագալ հնարքներ. շունչը մի քանի վայրկյան պահելը, դեմքը սառը ջրի մեջ ընկղմելը[8] (խորասուզման ռեֆլեքս[9]), սառը ջուր խմելը, գլխի վրա կանգնելը։ Կարոտիդի ծոցի մերսումը պարանոցի վրա նույնպես կարող է օգտակար լինել, սակայն հաճախ խորհուրդ չի տրվում ծերերի շրջանում` պայմանավորված քնային զարկերակում աթերոսկլերոտիկ վահանիկների առկայության հետևանքով առաջացող կաթվածով։

Փակ աչքերին մեղմորեն սեղմելը նույնպես կարող է նորմալացնել ռիթմը[10]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերփորոքային պարոքսիզմալ հաճախասրտության դադարեցումը ադենոզինով

Ադենոզինը գերկարճ ազդեցությամբ AV հանգույցը պաշարող նյութ է և ցուցված է, եթե վագալ մանևրերը արդյունավետ չեն[11]։ Եթե այն արդյունավետ չէ, ապա խորհուրդ է տրվում կիրառել դիլթիազեմ կամ վերապամիլ[4]։ Ադենոզինի կիրառումը անվտանգ է հղիության ժամանակ[12]։

Այն վերփորոքային հաճախասրտությունը, որը չի ներառում AV հանգույցը, կարող է պատասխանել սոտալոլին և ամիոդարոնին։

Կարդիովերսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե անձը հեմոդինամիկորեն անկայուն է կամ այլ բուժումները արդյունավետ չեն եղել, ապա կարող է կիրառվել սինխրոնիզացված էլեկտրական կարդիովերսիա[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Al-Zaiti, SS; Magdic, KS (September 2016). «Paroxysmal Supraventricular Tachycardia: Pathophysiology, Diagnosis, and Management». Critical care nursing clinics of North America. 28 (3): 309–16. doi:10.1016/j.cnc.2016.04.005. PMID 27484659.
  2. 2,0 2,1 «What Are the Signs and Symptoms of an Arrhythmia?». NHLBI. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Ferri, Fred F. (2012). Ferri's Clinical Advisor 2013,5 Books in 1, Expert Consult - Online and Print,1: Ferri's Clinical Advisor 2013 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 807. ISBN 0323083730. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Neumar, RW; Shuster, M; Callaway, CW; Gent, LM; Atkins, DL; Bhanji, F; Brooks, SC; de Caen, AR; Donnino, MW; Ferrer, JM; Kleinman, ME; Kronick, SL; Lavonas, EJ; Link, MS; Mancini, ME; Morrison, LJ; O'Connor, RE; Samson, RA; Schexnayder, SM; Singletary, EM; Sinz, EH; Travers, AH; Wyckoff, MH; Hazinski, MF (2015 թ․ նոյեմբերի 3). «Part 1: Executive Summary: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S315-67. doi:10.1161/cir.0000000000000252. PMID 26472989.
  5. 5,0 5,1 Katritsis, Demosthenes G.; Camm, A. John; Gersh, Bernard J. (2016). Clinical Cardiology: Current Practice Guidelines (անգլերեն). Oxford University Press. էջ 538. ISBN 9780198733324. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Types of Arrhythmia». NHLBI. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին.
  7. «BestBets: Comparing Valsalva manoeuvre with carotid sinus massage in adults with supraventricular tachycardia». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին.
  8. 8,0 8,1 Vibhuti N, Singh; Monika Gugneja (2005 թ․ օգոստոսի 22). «Supraventricular Tachycardia». eMedicineHealth.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Mathew PK (January 1981). «Diving reflex. Another method of treating paroxysmal supraventricular tachycardia». Arch. Intern. Med. 141 (1): 22–3. doi:10.1001/archinte.141.1.22. PMID 7447580.
  10. «Tachycardia | Fast Heart Rate». American Heart Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Adenosine vs Verapamil (calcium channel blocker) in the acute treatment of supraventricular tachycardias». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին.
  12. Blomström-Lundqvist ET AL., MANAGEMENT OF PATIENTS WITH Supraventricular Arrhythmias. J Am Coll Cardiol 2003;42:1493–531 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. de Caen, AR; Berg, MD; Chameides, L; Gooden, CK; Hickey, RW; Scott, HF; Sutton, RM; Tijssen, JA; Topjian, A; van der Jagt, ÉW; Schexnayder, SM; Samson, RA (2015 թ․ նոյեմբերի 3). «Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S526–42. doi:10.1161/cir.0000000000000266. PMID 26473000.