Նիկոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոտին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(S)-3-(1-մեթիլ-2-պիրրիդինալ)պիրիդին
Ավանդական անվանումՆիկոտին
Քիմիական բանաձևC₁₀H₁₄N₂
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ գ/մոլ
Խտություն1,01 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³
Իոնիզացման էներգիա8,01 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[1] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−110 ± 1 ℉[1] և −79 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան482 ± 1 ℉[1]
Այրման ջերմաստիճան203 ± 1 ℉[1]
Գոլորշու ճնշում0,08 ± 0,01 mm Hg[1]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար54-11-5
PubChem89594
EINECS համար200-193-3
SMILESN=1C=CC=C(C1)C2N(C)CCC2
ЕС200-193-3
ChEBI80863
Թունավորություն
Թունավորություն
IDLH5 ± 1 mg/m³[1]
H-արժեքներH301, H310, H400, H411
P-արժեքներP273, P280, P301+P310, P302+P350, P310
ԳՀՀ պատկերագրեր
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նիկոտին, ալկալոիդ, մտնում է մորմազգիների ընտանիքի բույսերի կազմի մեջ՝ հիմնականում ծխախոտի, մախորկայի և քիչ քանակությամբ՝ լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի և կանաչ պղպեղի։

Նիկոտինը ծխախոտում պարունակվող ալկալոիդն է։ Նիկոտինի սուլֆատը շագանակագույն, յուրահատուկ հոտով, ցնդող հեղուկ է։ Նրա մահացու դեղաչափը 0,05 գ է։ Նիկոտինը ուժեղագույն թույներից է. ազդում է նյարդահանգույցային բջիջների խոլինառեակտիվ համակարգերի, մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆիլ բջիջների և զոլավոր մկանների վրա։ Նիկոտինի փոքր քանակը սկզբում դրդում, գրգռում, ապա ընկճում է այդ համակարգի ֆունկցիան։ Ծանր թունավորման ժամանակ, բացի բբերի նեղացումից, թքարտադրությունից, փսխումից և լուծից, նկատվում է ջղաձիգ ցնցումներ, գիտակցության կորուստ։ Մահվան անմիջական պատճառը օրգանիզմի սուր թթվածնային քաղցն է, շնչառական կենտրոնի վրա նիկոտինի ունեցած անմիջական ազդեցության հետևանքը։

Դատաբժշկական փորձաքննությունը հիմնված է կլինիկական պատկերի և դատաքիմիական հետազոտության արդյունքների վրա։ Դիահերձմամբ բնորոշ փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանյան Շ. Ա., Նազարեթյան Կ. Լ. — Դատական բժշկություն. — Եր., «Լույս», 1995 թ., 528 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոտին» հոդվածին։