Պավել Միրզոյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Միրզոյանց
Ծնվել էհունվարի 31, 1929(1929-01-31) (95 տարեկան)
ԾննդավայրԹուրքմենբաշի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի սննդի արդյունաբերության տեխնոլոգիական համալսարան (1952) և K.G. Razumovsky Moscow State University of Technology and Management?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունճարտարագետ և constructor
ԱշխատավայրԵրևանի կոնյակի գործարան և Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Պավել Միրզոյի Միրզոյանց (հունվարի 31, 1929(1929-01-31), Թուրքմենբաշի, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս, կոնստրուկտոր, էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990): ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար (1966):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Միրզոյանցը ծնվել է 1929 թվականի հունվարի 31-ին, Կրասնովոդսկ (Թուրքմենստան) քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Լենինգրադի սառնարանային և կաթի արդյունաբերության, 1954-1957 թվականներին՝ Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի երեկոյան դասընթացը, 1962 թվականին՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության համամիութենական հեռակա ինստիտուտները։ 1952-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության ոլորտում. 1962-1976 թվականներին եղել է վարչության պետ, 1994-1999 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանի հիդրոէներգակայանի տնօրեն, 1999 թվականից՝ «ՍՍ ինթերնեյշնլ» ԲԲԸ փոխտնօրեն, միաժամանակ՝ Երևանի «Արարատ» կոմբինատի գլխավոր տեխնոլոգ-մասնագետ, 2009 թվականից՝ Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի 1-ին փոխնախագահ[1]։

Տվել է հումքից քաղցրահյութի անջատման ֆիզիկական մոդելի մաթեմատիկական նկարագրությունը, հայտնաբերել է չզտված հեղուկի վրա ավելցուկային ճնշման կիրառմամբ կախույթի ակնթարթային նստեցման երևույթը, որի հիման վրա ստեղծել է առանց զտող նյութի աշխատող քամիչ-պարզարան։ Ստեղծել և ներդրել է հեղուկի մագնիսական մշակման տեսություն[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Տեխնոլոգիաների ԳԱ անդամ (2004)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար (1966)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ 4 ոսկե մեդալ (1971-1974)
  • Լայպցիգի միջազգային տոնավաճառի ոսկե մեդալ (1980)
  • ԽՍՀՄ գիտատեխնիկական ընկերության և (1977) և նախագահության (1982) մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian Innovation Center - Павел Мирзоевич Мирзоянц». armic.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 126։