Պապ թեստ
Պապ թեստ (նաև՝ պապ քսուկ, պապ քսուք, Պապանիկոլաուի թեստ) կնախտաբանության մեջ օգտագործվող հետազոտման թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի (ectocervix) նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար: Էական փոփոխությունները կարելի է բուժել, այդպիսով կանխելով արգանդի վզիկի քաղցկեղը: Թեստը կոչվում է իր ստեղծողի անունով՝ հայտնի հույն բժիշտ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ: Հետանցքային պապ քսուկը այս թեստի մեթոդի հարմարեցումն է հետանցքային քաղցկեղների հետազոտման և հայտնաբերման համար:
Պապ քսուկի ժամանակ, գործիքով արգանդի վզիկից բջիջներ են վերցվում, որոնք աննորմալությունների համար ստուգվում են մանրադիտակի տակ: Թեստի նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություններ (պարանոցային էպիթելային նորագոյացություններ (cervical intraepithelial neoplasia) կամ պարանոցային դիսպլազիա), որոնք սովորաբար առաջանում են սեռական ճանապարհհով փոխանցված մարդու պապիլոմավիրուսներից: Թեստը շարունակում է մնալ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և այլ հայտնաբերման արդյունավետ և տարածված մեթոդ:
[խմբագրել] Ցուցումներ
Հետազոտման ուղեցույցները երկրից երկիր տարբեր են լինում: Սովորաբար, հետազոտումը սկսում է 20-ից 25 տարեկան կանանց մոտ և շարունակվում մինչ 50 կամ 60 տարեկան:[1]
Կանայք պիտի իրենց առաջին սեռական հարաբերությունից մի քանի տարի հետո սկսեն հետազոտումը: Կանանց մեծ մասը սեռականորեն ակտիվանալուց ոչ շատ ուշ ձեռք են բերում մարդու պապիլոմավիրուսը:[2] Միջին տվյալներով մեկ, իսկ նույնիսկ մինչ չորս տարի կարող է տևել, որ կնոջ պաշտպանական համակարգը արձագանքի նախնական վարակին: Այս ընթացքում թեստավորումը կարող է ցույց տալ այդ պաշտպանական ռեակցիան որպես մեղմ աննորմալություններ, որոնք սովորաբար արգանդի վզիկի քաղցկեղի նշան չեն, սակայն կարող են կնոջը ստիպել ավելի թեստեր անցկացնելու և հավանաբար բուժվելու: Արգանդի վզիկի քաղցկեղը որոշ ժամանակի տևողությամբ է զարգանում, և այդ պատճառով թեստը մի քանի տարի հետաձգելը պոտենցիալ նախաքաղցկեղային վերքի անհայտ մնալու փոքր ռիսկ է ներկայացնում: Օրինակ՝ 25 տարեկանից ցածր կանանց հետազոտումը 30 տարեկանից ցածր կանանց քաղցկեղի տոկոսները չի նվազեցնում:[3]
Քիչ օգուտ կա կամ օգուտ չկա հետազոտել այն կանանց, ովքեր սեռական շփում չեն ունեցել: Մարդու պապիլոմավիրուսը կարող է նաև փոխանցվել կանանց միջև սեռական հարաբերության միջոցով, և այդ պատճառով այն կանայք, որ միայն ուրիշ կանաց հետ և սեռական հարաբերություն ունեցել պետք է նաև հետազոտվեն, դրանով հանդերձ, որ իրենք ավելի արգանդի վզիկի քաղցկեղի ավելի ցածր ռիսկ ունեն:[4]
Հետազոտման հաճախականության ուղեցույցներ նախկինում աննորմալ քսուկ չունեցողներին սովորաբար երեքից հինգ տարի պարբերականությամբ են առաջարկում հետազոտվել:[5][6] Ավելի հին առաջարկություններ առաջարկում էին ամեն մեկ կամ երկու տարի հետազոտվել,[2] սակայն ընդունում են, որ կանանց մեծ մասը կարող է ավելի քիչ հաճախականությամբ հետազոտվել: Անգլիայում 50-ից ցածր կանանց առաջարկվում է հետազոտվել ամեն երեք տարի, իսկ 50-ից բարձր կանանց՝ ամեն 5 տարին մեկ:
Հետազոտումները դադարելու ուղեցույցները տարբերվում են: Նախկինում բացասական հետազոտումներ ունեցած 60-ից բարձր կանանց ստուգման երևի մեծ օգուտ չկա:[7] Բարորակ հիվանդության պատճառով կատարած ամբողջական արգանդազերծումից հետո հետազոտման շարունակման կարիք չկա:
Պապ քսուկը դեռ առաջարկվում է ՄՊՎ պատվաստում ստացածներին[6], քանզի պատվաստումները բոլոր արգանդի վզիկի քաղցկեղ պատճառող ՄՊՎ-ների դեմ չեն: Նաև, մարդու պապիլոմավիրուսի ձեռքբերումից հետո պատվաստվելը դրա դեմ չի օգնում:
[խմբագրել] Արդյունավետություն
Աշխարհում ամեն տարի 500,000 կնոջ մոտ ախտոտորշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 5,000 հոգի մահանում են դրանից:
Ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կնախտաբանության բաժնի վարիչ Մարինե Ոսկանյանի, նույնիսկ մեկ անգամ կյանքում հանձնելով պապ թեստը կինը իր արգանդի պարանոցի քաղցկեղի առաջեզման հավանականությունը նվազեցնում է 45%-ով, իսկ 9 պարբերական անգամ հանձնելով այն, հավանականությունը նվազեցնում 99%-ով:[8] Ըստ այլ տվյալների, բնակչության մակարդակով յուրաքանչյուր 3-5 տարի անցկացվող բջջաբանական հետազոտումը կարող է արգանդի պարանոցի քաղցկեղի հավանականությունը նվազեցնել 80%-ով:[6]
Պապ թեստի միջոցով քաղցկեղի կանխումը կարելի է ձախողվել տարբեր պատճառներով, ինչպիսին են ոչ կանոնավոր հետազոտումը, աննորմալ արդյունքների պատշաճ հետևողականության պակասը, և նմուշառման և մեկնաբանման սխալներ:[9]
[խմբագրել] Աղբյուրներ
Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիայի 2010 նոյեմբերի 27-ի տարբերակը
- ↑ Ստրանդեր Բ (2009). «Ի՞նչ տարիքում պետք է դադարի պարանոցային հետազոտումը: (At what age should cervical screening stop?)». Brit Med J 338: 1022–23. doi:.
- ↑ 2,0 2,1 American Cancer Society. (2010). Detailed Guide: Cervical Cancer. Can Cervical Cancer Be Prevented?
- ↑ Sasieni, P; Castanon, A; Cuzick, J; Snow, J; (2009). «Effectiveness of Cervical Screening with Age: Population based Case-Control Study of Prospectively Recorded Data». BMJ 339: 2968–2974.
- ↑ Marrazzo, JM; et al. (2001). «Papanicolaou Test Screening and Prevalence of Genital Human Papillomavirus Among Women who have Sex with Women». American Journal of Public Health 91 (6): 947–952. doi:. PMID 11392939.
- ↑ U.S. Preventive Services Task Force (2003)։ «Screening for Cervical Cancer: Recommendations and Rationale. AHRQ Publication No. 03-515A.»։ Rockville, MD.: Agency for Healthcare Research and Quality։ http://www.ahrq.gov/clinic/3rduspstf/cervcan/cervcanrr.htm։ Վերցված է June 5, 2010.։
- ↑ 6,0 6,1 6,2 Մ. Արբին և այլ: (2010). «Արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտման եվրոպական ուղեցույց: Երկրորդ հրատարակություն (անգլերեն)». Annals of Oncology 21 (3): 448–458. doi:. PMID 20176693.
- ↑ Saiseni P, Adams J, Cuzick J (2003). «Benefit of cervical screening at different ages: evidence from the UK audit of screening histories». Br J Cancer 89 (1): 88–93. doi:. PMID 12838306.
- ↑ Աշխարհում ամեն տարի 500 հազար կին հիվանդանում է արգանդի պարանոցի քաղցկեղով
- ↑ ԴիՄեյ Մ. (2007). Բջջաախտաբանության գործնական սկզբունքները: Վերանայած հրատարակություն: (անգլերեն՝ Practical principles of cytopathology. Revised edition.). Չիկագո, Իլինոյս: American Society for Clinical Pathology Press. ISBN 978-0-89189-549-7.