Պանքրոմային լուսանկարչական նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանքրոմային լուսանկարչական նյութեր, սև֊սպիտակ լուսանկարչության համար օգտագործվող լուսազգայուն նյութեր, որոնց զգայնությունը կարմիր, դեղին և կանաչ լույսի ճառագայթների (7000-5000 Å անգստերկարության ալիքներ) նկատմամբ ուժեղացված է։ Արծաթի հալոգենիդներ պարունակող լուսազգայուն էմուլսիաներն այդ ճառագայթների նկատմամբ ունեն չափազանց ցածր լուսազգայնություն։ Նրանց սեփական լուսազգայնությունը ընկած է տեսանելի լույսի կապտամանուշակագույն տիրույթում (4000-5000 Ά )։ Տեսանելի լույսի երկարալիք տիրույթում լրացուցիչ զգայնություն հաղորդելու նպատակով էմուլսիային ավելացնում են պոլիմեթինային ներկանյութեր (տես Սենսիբիչացոնմ)։ պանքրոմային լուսանկարչական նյութերի լրացուցիչ լուսազգայնությունը ցերեկային լույսի տակ կազմում է ընդհանուրի 50-60%, շիկացման լամպի լույսի տակ՝ 60-70%։ Թողարկվում են երկու տեսակ պանքրոմային լուսանկարչական նյութեր․։

1․ Բուն պանքրոմային լուսանկարչական նյութեր․, որոնք ունեն համեմատաբար ցածր զգայնություն կանաչ լույսի նկատմամբ։ Ցածր զգայնություն ունեցողները կարելի է հայտածել մուգ կանաչ լույսի տակ։

2․ Իզոպանքրոմային լուսանկարչական նյութեր, որոնք հավասարաչափ լուսազգայուն են տեսանելի լույսի ողջ սպեկտրի նկատմամբ (հայտածում են մթության մեջ)։ Արտադրվող նեգատիվային ժապավենները և թիթեղները իզոպանքրոմային են, ունեն մասամբ իջեցված զգայնություն կարմիր լույսի (660-700 Å) նկատմամբ և այդ պատճառով տեսանելի տիրույթում ունեն մարդու աչքին համապատասխանող միջին լուսազգայնություն։ Պանքրոմային լուսանկարչական նյութեր օգտագործում էին աերոլուսանկարչության, գունազատող վերանկարման համար և այլ նպատակներով (տես նաև Լուսանկարչական Լուսազգայուն նյութեր)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 124