Պաղեստինա-իսրայելական հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաղեստինա-իսրայելական հակամարտություն
Իսրայել

Պաղեստինա-իսրայելական հակամարտություն, հակամարտություն, որը Իսրայելի պետության և պաղեստինցիների միջև սկսվել է դեռևս 20-րդ դարի կեսերից։ Այն համարվում է արաբա-իսրայելական հակամարտության հիմնական մասը։ Սա հակամարտություն է մարդկային երկու խմբերի միջև, որոնք միմյանցից պահանջում են ինքնիշխանություն միևնույն տարածքի նկատմամբ, որը նախկին Մեծ Բրիտանիայի մանդատն էր Պաղեստինում։ Եղել են փորձեր վիճելի տարածքում ստեղծել երկու պետություն։ Պաղեստինի անկախ պետության մոտ նաև Իսրայելի պետությունը[1]։

Ներկայումս իսրայելցիների ու պաղեստինցիների մեծամասնությունը (ըստ բազմաթիվ հարցումների) կարծում են, որ երկու պետության ստեղծման գաղափարը հակամարտությանը վերջ դնելու լավագույն միջոցն է[2][3]։ Պաղեստինցիների մեծամասնությունը Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում տեսնում իրենց ապագա պետության հիմնամասը, որը նույն ձևով էլ ընդունվում է իսրայելցիների կողմից[4]։ Գիտնականների որոշ մասը գտնում է, որ այստեղ պետք է հիմնվի միասնական պետություն, որի արդյունքում ողջ Իսրայելը, Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը կդառնա հավասար իրավունքներով երկպետություն[5][6]։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր վերջնական որոշում սա էլ ունի իր տարաձայնությունները վստահության մակարդակի վերաբերման գործում։ Յուրաքանչյուր կողմ իր հակառակորդի միջև տեսնում է ապագա անկախության նկատմամբ որոշակի սպառնալիք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The New York Review of Books». The American Jewish Cocoon by Peter Beinart. Վերցված է 10.05.2016-ին.
  2. «Hamas won't go away». The Gaza Strip, The Economist. Վերցված է 10.05.2016-ին.
  3. Tamar Hermann. «Just Another Forgotten Peace Summit — Israel News». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 10.05.2016-ին.
  4. Dershowitz, Alan. The Case for Peace: How the Arab-Israeli Conflict Can Be Resolved. Hoboken: John Wiley & Sons, Inc., 2005
  5. Tony Judt. «Israel: The Alternative». The New York Review of Books. Վերցված է 10.05.2016-ին.
  6. Virginia Tilley, The One-State Solution, University of Michigan Press