Պալ Սաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալ Սաբո
հունգ.՝ Szabó Pál
Ծնվել էապրիլի 5, 1893(1893-04-05)[1][2]
ԾննդավայրBiharugra, Sarkad District, Բեքեշ, Հունգարիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1970(1970-10-31)[3][4][2] (77 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3][2]
ԳերեզմանBiharugra
Մասնագիտությունգրող, լրագրող, քաղաքական գործիչ, խմբագիր և որմնադիր
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿուսակցությունԱնկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն[5] և Ազգային գյուղացիական կուսակցություն[5]
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
Изображение автографа
 Pál Szabó (writer) Վիքիպահեստում

Պալ Սաբո (հունգ.՝ Szabó Pál, ապրիլի 5, 1893(1893-04-05)[1][2], Biharugra, Sarkad District, Բեքեշ, Հունգարիա[2] - հոկտեմբերի 31, 1970(1970-10-31)[3][4][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3][2]), հունգարացի գրող, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարական Խորհրդային Հանրապետության (1919) գործիչ, անկումից հետո ենթարկվեց բռնաճնշումների։

1930-ին եղել է «Անկախ մանր տնտեսատերեր» կուսակցության համահիմնադիր և փոխնախագահ։

Նա նաև մասնակցել է Անկախության կուսակցության, 1848 թ. կուսակցության և ձախակողմյան Ազգային գյուղացիական կուսակցության (1939-1944 թթ.՝ դրա նախագահ) գործունեությանը։

1945-1970 թվականներին եղել է խորհրդարանի անդամ։ Երբ 1954-ին ստեղծվեց Ազգային ժողովրդական ճակատը, նա դարձավ նրա առաջին նախագահը։

«Մարդիկ» առաջին վեպում նկատելի է։ Ժիգմոնդ Մորիցի ազդեցությունը։

«Տերտերներ, կիրակիներ» (1933), «Աշնանացան» (1940), «Հարսանիք, կնունք, օրորոց» (1942–43) վեպերում արտացոլված է գյուղացիների կյանքը։ Հրատարակվել են նաև Սաբոի «Նոր երկիր» (1953) վեպը և «Այնտեղ՝ Տիսայից, Դանուբից այն կողմ» (1960) (գյուղի սոցիալիստական վերափոխման մասին) վիպակը, «Անհանգիստ կյանք» (1954–58) քառահատոր ինքնակենսագրական վեպը, «Այդպիսին է ողջ աշխարհը» (1958), «Կապույտ երկնքի տակ» (1963) արձակ ժողովածուները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Isten malmai. — Budapest, 1949.
  • Munkák és napok. — Budapest, 1955.
  • Szépülő szegénység. — Budapest, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 PIM authority
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сабо Пал // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Hungarian National Namespace — 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալ Սաբո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 107