Հունգարական Խորհրդային Հանրապետություն (1919)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունգարական խորհրդային հանրապետություն 1919, պրոլետարիատի դիկտատուրայի պետություն Հունգարիայում։ Գոյատևել է 1919մարտի 21-ից օգոստոսի 1-ը։ Ստեղծվել է Հունգարիայում սկիզբ առած հեղափոխական վերելքի (հետևանք էր քաղաքական և տնտեսական ճնշման ուժեղացման, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության) պայմաններում։ Բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հետևանքով իշխանության գլուխ անցած բուրժուական կոալիցիոն կառավարությունը անճարակ գտնվեց լուծելու իր առ5և դրված խնդիրները և հրաժարական տվեց՝ իշխանությունը հանձնելով սոցիալ-դեմոկրատ ղեկավարներին։ Վերջիններս չհամարձակվեցին կառավարություն կազմել առանց կոմունիստների, որոնք վայելում էին աշխատավորների վստահությունը, և բանակցություններ սկսեցին բանտում գտնվող Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) ղեկավարների հետ։ 1919մարտի 21-ին կայացավ երկու կուսակցությունների միավորումը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության մեջ, որն ընդունեց պրոլետարիատի դիկտատուրայի սկզբունքը։ Նույն օրը հռչակվեց ՀԽՀ, և կազմվեց առաջին կառավարությունը՝ Հեղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ)։ ՀԿԽ (ղեկավարներ՝ Շ. Գարբաի, Բ. Կուն, Տ. Սամուելի, Ե. Լանդլեր և ուրիշներ) ազգայնացրեց արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտն ու բանկերը, ավելացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8-ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 հա-ից ավելի կալվածքներ, ստեղծեց կարմիր բանակ։ Ապրիլին Անտանտը զինված ինտերվենցիա ձեռնարկեց ՀԽՀ-ի դեմ՝ օգտագործելով բուրժուական Ռումինիայի և Չեխոսլովակիայի զորքերը։ ՀԽՀ կարմիր բանակը, հերոսաբար դիմադրելով, անցավ հակահարձակման, ազատագրեց ՀԽՀ տարածքը, գրավեց Կոշիցե քաղաքը (Սլովակիա), որով նպաստեց Սլովակյան Սովետական Հանրապետության ստեղծմանը։ Բայց, չնայած հունգարական պրոլետարիատի հերոսությանն ու անձնազոհությանը, ՀԽՀ ընկավ հակահեղափոխական և Անտանտի միացյալ ուժերի ճնշման տակ։ ՀԽՀ պատմական մեծ նշանակություն ունեցավ հունգարական և միջազգային բանվորական շարժման համար։ Լենինը բարձր է գնահատել ՀԽՀ նվաճումները, ուսումնասիրել նրա փորձը, դատապարտել հունգարացի կոմունիստների միավորումը ռեֆորմիստների հետ, որը «թանկ նստեց հունգարական պրոլետարիատին» (Վլադիմիր Իլյիչ Լենին

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png