Պալացցո Լորեդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո Լորեդան
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Հարկեր4
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Լորեդան (իտալ.՝ Palazzo Loredan in Campo San Stefano), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, Մեծ ջրանցքի Սան Մարկո շրջանում։ Պալացցո Լորեդանը գտնվում Սանտո Ստեֆանո հրապարակի հարավային մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես այդ տեղում կանգնած էր Մաչենիգոյի ընտանիքի գոթական պալատը։ 1536 թվականին այն ձեռք է բերվել Լորեդան ընտանիքի կողմից և վերակառուցվել Վերածննդի ոճով (ճարտարապետ Անտոնիո դել Աբոնդի)։ Վենետիկի հանրապետության անկումից հետո Լորեդան ընտանիքը վաճառել է շենքը։ 19-րդ դարում այնտեղ տեղակայվել են ռազմական նախարարությունն ու այլ գերատեսչություննե ։ 1891 թվականից մինչ օրս պալացցոն գտնվում է Վենետիկի գիտությունների, նամակների և արվեստի ինստիտուտում (իտալ.՝ Istituto veneto di scienze, lettere ed arti):

Շենքի ինտերիերը զարդարում են Յակոպո Պալմա կրտսերի, Անտոնիո Վասիլակկայի և այլ վարպետների որմնանկարները[1]։

Երկրորդ պալացցոն, կրելով նույն անունը, կամ Կա' Լորեդան, գտնվում է Մեծ ջրանցքում՝ Պալացցո Դանդոլոյի և Կա Ֆարսետիի միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Istituto veneto di scienze, lettere ed arti, ed. (1985). Palazzo Loredan e l'Istituto veneto di scienze, lettere ed arti. Venezia: Elena Bassi. {{cite book}}: Unknown parameter |altri= ignored (օգնություն); Unknown parameter |curatore2= ignored (օգնություն)
  • Fabrizio Magani (1997). Istituto veneto di scienze, lettere ed arti (ed.). Il "Panteon Veneto". Venezia. ISBN 88-86166-58-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Giandomenico Romanelli (2009). Istituto veneto di scienze, lettere ed arti (ed.). Idee progetti restauri 1999-2009, Palazzo Loredan e Palazzo Cavalli Franchetti l'Istituto veneto nelle sue sedi. Venezia. ISBN 9788895996189. {{cite book}}: Unknown parameter |autore2= ignored (|author2= suggested) (օգնություն); Unknown parameter |autore3= ignored (|author3= suggested) (օգնություն); Unknown parameter |autore4= ignored (|author4= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальный туристический сайт Венеции: Palazzo Loredan, Santo Stefano». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Լորեդան» հոդվածին։