Պալարապտղավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալարապտղավորներ, բույսերի խումբ, որոնց ստորգետնյա ցողունների կամ կողմնային արմատների վրա գոյանում են որպես սնունդ, կեր կամ վերամշական հումք օգտագործվող լցարսրներ։

Պալարապտղավորները առաջացել են հիմնականում արևադարձային երկրներում և պատկանում են տարբեր ընտանիքների։ Կարտոֆիլի (մորմազգիների ընտանիք), գետնախնձորի (բարդածաղկավորներ) պալարները ցողունային ծագում ունեն, այգածաղկինը (պատատուկազգիներ) և հացարմատինը (իշակաթնուկազգիներ)՝ արմատային։

Պալարապտղավորների մեծ մասի պալարներում կուտակվում են գլխավորապես ածխաջրեր՝ օսլայի (կարտոֆիլինը՝ մինչև 19%, այգածաղկինը՝ 24-28%, հացարմատինը՝ 35%) կամ ինուլինի (գետնախնձորինը՝ 12%) գերակշռությամբ, ինչպես նաև սպիտակուց, ճարպ, վիտամիններ։ Բարեխառն գոտու համար կարևորագույն նշանակություն ունի կարտոֆիլը, արևադարձային գոտում՝ այգածաղիկը, հացարմատը։

Պալարապտղավորներ բազմացնում են պալարներով կամ դրանց զարգացած բողբոջներ ունեցող մասերով, ինչպես նաև սերմերով և կտրոններով։ Պալարապտղավորներից ՀՀ-ում մշակում են հիմնականում կարտոֆիլ և գետնախնձոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 81