Պալայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալայերեն
Տեսակլեզու, հին լեզու և մեռած լեզու
ԵնթադասԱնատոլիական լեզուներ[1]
ՇրջաններՊալա
Լեզվակիրների թիվը0
Դասակարգումհնդեվրոպական
անատոլիական
պալայական
Գրերի համակարգսեպագիր
IETFplq
ISO 639-3plq

Պալայերեն, Փոքր Ասիայի Պալա երկրի բնակիչների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթալու վիական խմբին։ Մեռած լեզու է։ Ավանդվել է Բողազքյոյի մոտ խեթ․ մայրաքաղաք Խատտուսայի փլատակներից հայտնաբերված արխիվում։ Պալայերեն տեքստերը (սեպագիր, 14—13 դարերի մ․ թ․ ա․), որոնք խեթ․ ծիսական տեքստերի մաս են կազմում, նվիրված են պալայական ա ստվածներին։

Անվանման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալայացիների և պալայերենի նքնանվանումն անհայտ է։ Խեթերեն տեքստորում նշվում է palaumnili (պալայերեն) ածականը, որը ձևավորվել է Palā (պալա) տեղանունից։ Ենթադրվում է, որ այն տեղակայված է եղել Անատոլիայի հյուսիս-արևմուտքում՝ Գալիս և Սանգարիուս գետերի միջև։ Պալա տեղանունը պահպանվել է Փափլոգոնիա աշխարհագրական անվանման մեջ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալայերենի քերականությունը նման է խեթերենին։ Գոյություն ունի տարբերակ, որ այդ լեզուները պատկանում էին անատոլիական լեզուների ենթախմբին, սակայն այս փաստի համար հուսալի հիմքեր չկան։

Գրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալայերենը գրվոմ էի նույն սեպագրով, ինչ խեթերենը՝ օգտագործելով WA նշանի լիգատուրը բաղաձայնների հետ f պարունակող վանկերի փոխանցման համար։ Բացի այդ, ի տարբերություն խեթերենին՝ պալայերենում չէին օգտագործվում շումերոգրամներ։

Լեզվական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլիական լեզուները մ.թ.ա. 2-րդ դարում (պալայերենը ընդգծված է կարմիրով)

Կապված պալայերենի խեղճության, վերծանման դժվարության հետ՝ պալայերենի համար վերականգնվում է գրեթե նույն հնչյունաբանությունը, ինչ խեթերենի։

Ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալայերենում կա 4 ձայնավոր, որոնցից բոլորը կարող են լինել ինչպես կարճ, այնպես էլ երկար։ Ձայնավորների երկարությունը փոխանցվում էր սեպագիր նշանի կրկնապատկմամբ։ Իսկ այն, թե հանդիսանում էին արդյոք [e] և [] տառերը ֆոնեմներ, դեռևս քննարկման առարկա է[2][3]։

շարք Առաջնային Միջին Հետին
Վերին i u
Միջին e
Ցածր a

Բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալայերենի բաղաձայնները աղյուսակի տեսքով։

Արտասանության ձև ↓ Շրթային Շրթա-ատամնային Ատամնային Ալվեոլային Քիմքային Հետլեզվային Կոկորդային
Պատռվող p b t, d k, g, kʷ
Քթային m n
Դողացող r
Աֆրիկատներ t͡s
Շփվող f s ʒ x, xʷ ħ ʔ
Մոտավորական w j
Կողմնային l

Գիտնականների շրջանում չկան փաստեր, թե հենց հակադրությունն է բաղաձայնին կրկնակի գրության ենթարկել՝ հնչեղությունն ու խլությունը թե ուժեղությունն ու թուլությունը։

Մորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյականներ, ունի երկու թիվ, երկու դեմք, 6 հոլովներ (ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, ներգոյական)։ Կան գոյականի մի քանի հոլովումներ՝ հիմնված -a-, -i-, -u- և բաղաձայների վրա։

Դերանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաբերական-հարցական kui (ո՞վ, ի՞նչ) դերանունները հանդիսանում են այդ խմբի դերանունների հիմքը։ Ցուցական դերանունների համար տարբերում են երկու տարբերակ՝ kā- «այդ» и anni- «այդ»։ Անձնական դերանունները վատ են պահպանվել . հայտնի է առաջին դեմքի եզակի թվի սեռական և հայցական հոլովների էնկլիթետիկ ձևը՝ tī (տի), որ նշանակում է ես և tū (տու), որ նշանակում է ինձ։

Բայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայը փոխվել է երկու թվով, երեք դեմքով, երկու խոնարհումով, երկու ժամանակով (ներկա և անցյալ)։ Բայական վերջավորություները նման են այլ անատոլիական լեզուների համապատասխան վերջավորությունների, սակայն որոշ փաստեր ստիպում են ենթադրել, որ կա տարբերություն խեթերենից և լուվիերենից։

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին պալայերենը անհատականացվեց Ֆորրերի կողմից որպես բոգզյոյան արխիվի 8 լեզուներից մեկը և շուտով առանձնացվեց որպես անհատական լեզու՝ նման խեթերենին։ 1944 թվականին Օթենը դրա հիման վրա գիտական բազա հիմնեց։ Պալայերենի մասին կարևոր փաստերը հայտնաբերվել են Կամենհուբերի և Կարուբոյի կեղմից։ Ժամանակի ընթացքում պալայերենի մասին հրապարակումները ավելի քչացան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 54. — ISBN 0-7126-6612-5
  2. Melchert H. C. Palaic // The Ancient Languages of Asia Minor. — Cambridge; New York: Cambridge University Press, 2008. — P. 42. — ISBN 978-0-511-39353-2, ISBN 978-0-521-68496-5
  3. Касьян А. С., Шацков А. В. Палайский язык // Языки мира: Реликтовые индоевропейские языки Передней и Центральной Азии. — М.: Academia, 2013. — С. 99. — (Языки мира). — ISBN ISBN 978-5-87444-370-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։