Չաուս Մարտոն Կրիշտոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաուս Մարտոն Կրիշտոֆ
Ծնվել է1797
ԾննդավայրՏրանսիլվանիա, Ռումինիա
Մահացել է1860
Մահվան վայրՊեշտ, Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Չաուս Մարտոն Կրիշտոֆ (1797, Տրանսիլվանիա, Ռումինիա - 1860, Պեշտ, Հունգարիա), բժիշկ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտոն Կրիշտոֆը ծնվել է 1797 թվականին Տրանսիլվանիայի Սատմարի մարզի Ֆելշյո-Բանյե քաղաքում։ 1820 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Պեշտում զբաղվել է բժշկական գործունեությամբ, դասավանդել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1831-1848 թվականներին եղել է Հունգարիայի թագավորական համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, 1848-1860 թվականներին՝ պրոռեկտոր։

Հեղինակ է «Ներքին օրգաններում արյան մարմնիկների շարժման առեղծվածային գործոնները» աշխատության։ Զբաղվել է հունգարական անատոմիայի տերմինաբանության հարցերով։ Մասնակցել է Հունգարիայի հայկական գաղութի հասարակական կյանքին, նյութական օգնություն է ցույց տվել կարիքավոր ուսանողներին, սեփական միջոցներով գնել լաբորատոր սարքեր։ Չաուսի գրքերի մեծ հավաքածուի հիման վրա ստեղծվել է Բուդապեշտի պետական բժշկական գրադարանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին Չաուսին շնորհվել է «թագավորական խորհրդատու» տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.