Չալեո Իյուվիդյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չալեո Իյուվիդյա
թաի.՝ เฉลียว อยู่วิทยา
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1923(1923-08-17)[1][2]
ԾննդավայրPhetchaburi, Թաիլանդ[1]
Մահացել էմարտի 17, 2012(2012-03-17)[3] (88 տարեկան)
Մահվան վայրԲանգկոկ, Թաիլանդ[1]
Քաղաքացիություն Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
ԵրկերKrating Daeng?
Մասնագիտությունգործարար
ԵրեխաներChalerm Yoovidhya?[4]

Չալեո Իյուվիդյա (թաի.՝ เฉลียว อยู่วิทยา; օգոստոսի 17, 1923(1923-08-17)[1][2], Phetchaburi, Թաիլանդ[1] - մարտի 17, 2012(2012-03-17)[3], Բանգկոկ, Թաիլանդ[1]), թաիլանդացի ձեռնարկատեր և ներդրող։ Հայտնի է որպես «Krating Daeng» (թաի.՝ กระทิงแดง) խմիչքի և դրա հիման վրա ստեղծված «Red Bull» Էներգետիկ ըմպելիքների ապրանքանիշի ստեղծող։ Կյանքի վերջին տարում՝ 2012 թվականին Թաիլանդի ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որի ունեցվածքը գնահատվել է 5 միլիարդ ԱՄՆ դոլար[5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալեո Իյուվիդյայի կյանքի վաղ տարիների մասին տեղեկությունները հակասական են։ Ըստ առավել տարածված վարկածի, ծնվել է Սիամայի կենտրոնական մասում 1922 կամ 1932 թվականներին[8], թաիլանդաչինական աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները բադեր էին բուծում, և Պհիչիտում մրգեր վաճառում։ Հայրը ծագումով Չինաստանից է եղել, որը գաղթել է Հայնան նահանգից[9]։

Չալեո Իյուվիդյան չստանալով դպրոցական կրթություն, սկսել է աշխատել ծնողների հետ, այնուհետև տեղափոխվել է Բանգկոկ։ Սկսել է անտիբիոտիկներ վաճառել, իսկ 1960-ական թվականների սկզբին հիմնադրել «TC Pharmaceuticals» սեփական դեղագործական ընկերությունը[10][11]։ Որոշ ժամանակ անց, իր խոսքերով՝ «աստվածային ոգեշնչումից» հետո հորինել է էներգետիկ ըմպելիք՝ «Krating Daeng»-ը, որը շուկա է մտել 1976 թվականին։ Արտադրանքի խորհրդանշանի վրա պատկերված էին իրար վրա հարձակվող երկու մեծ կարմիր ցլեր։ Պատկերված է եղել ոչ թե տնային անասուն, այլ վայրի գաուր, որը հարավ-արևելյան Ասիայում հայտնի է թաիլանդերեն «կրատինգ» (թաի.՝ กระทิง) անունով։

Ավստրիացի ձեռնարկատեր Դիտրիխ Մատեշիցը, որն աշխատում էր «Blendax» գերմանական ընկերությունում, խմիչքի մասին իմացել է 1980-ական թվականների սկզբին։ Դիտրիխը պարզել է, որ «Krating Daeng»-ը թույլ է տալիս ազատվել ջեթլագից, և 1984 թվականին Իյուվիդյայի հետ համագործակցության համաձայնագիր է կնքել Եվրոպայում վաճառք մեկնարկելու համար։ Արտահանման տարբերակը «Red Bull» ապրանքանիշով շուկա է մուտք գործել 1987 թվականին։ Իյուվիդյան գործընկերությանը տրամադրում էր ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը, իսկ Մատեշիցը հարմարեցնում էր այն եվրոպացիների ճաշակի հետ և զբաղվում մարքեթինգով[12]։ Յուրաքանչյուրը գործի մեջ ներդրել է 500 000 ԱՄՆ դոլար՝ ստանալով 49 % ֆրանշիզա, մնացած 2 %-ը փոխանցվել է Չալեո Իյուվիդյայի որդուն՝ Չալերմ Իյուվիդյային։ Այդ ապրանքանիշից բացի, Չալեո Իյուվիդյան մնացել է «TC Pharmaceuticals»-ի սեփականատերը, որը թողարկել է նաև այլ էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաև եղել է Պիյավատ մասնավոր հիվանդանոցի համասեփականատերը։

Իյուվիդյայի ընտանիքն ունի նաև «Ֆերրարի» ընկերության ավտոմեքենաները Թաիլանդ ներմուծելու բացառիկ իրավունքներ։

Չալեո Իյուվիդյան մահացել է 2012 թվականի մարտի 17-ին Բանգկոկում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1026630843 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Thai billionaire who created Red Bull dies
  4. Microsoft Start
  5. «Chaleo Yuwitthaya dies at 90». Bangkok Post. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
  6. «Chaleo Yoovidhya dies». Forbes lists. Forbes. 2012-03. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին. «Net Worth $5 B As of March 2012 #205 Forbes Billionaires, #3 in Thailand»
  7. LTD, T. C. Pharma CO. «History». History (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  8. The New York Times называет три даты рождения Чалео Йювидьи, появлявшиеся в различных источниках: «Таиландская газета The Nation указывает, что предприниматель скончался в 90 лет, несколько других таиландских СМИ пишут о возрасте 88 лет. Forbes указывает возраст 80 лет». BBC пишет, что Чалео Йювидья родился в бедной семье китайских иммигрантов в северной провинции Пхичит в 1932 году, ссылаясь на данные местных СМИ. The Australian и Time Արխիվացված 2013-08-14 Wayback Machine указывают возраст 89 лет. The Telegraph и The Independent называют в качестве года рождения 1923.
  9. «T.C. Pharma | About». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «Chaleo Yoovidhya». The Daily Telegraph. 2012 թ․ մարտի 19.
  11. Martin Childs (2012 թ․ մարտի 21). «Chaleo Yoovidhya: Recluse who created the Red Bull energy drink». The Independent. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. Roll, M. (2005 թ․ հոկտեմբերի 17). Asian Brand Strategy: How Asia Builds Strong Brands (անգլերեն). Springer. ISBN 978-0-230-51306-8.
  13. «Thai billionaire who created Red Bull dies». thestar.com (անգլերեն). 2012 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.