Ուրվագծային նկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվագծային պատկեր Էգոն Շիլե

Ուրվագծային նկար, գեղարվեստական հնարանք, որն օգտագործվում է արվեստի ոլորտում և որի օգնությամբ նկարիչը ստեղծում է օբյեկտի ուրվագիծը՝ օգտագործելով գծեր։ Ուրվագծային նկարի կիրառման նպատակն է ընդգծել զանգվածը ոչ թե փոքրիկ դետալները։ Քանի որ ուրվագիծը կարող է տալ եռաչափ հեռապատկեր, գծերի երկարությունը, լայնությունը, նաև հաստությունը և խորությունը կարևոր են․ ոչ բոլոր ուրվագծերը գոյություն ունեն պատկերված օբյեկտի սահմանների երկայնքով[1]։ Այս գեղարվեստական հնարանքը ներկայացված է տարբեր տեխնիկաներում և գործարկվում է գեղարվեստական հմտությունների ուսուցման և զարգացման պրոցեսում։

Նշանակալիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվագծային նկարը արվեստի բնագավառում կարևոր պատկերման տեխնիկա է․ դա ամուր հիմք է ցանկացած գրաֆիկական կամ նկարչական աշխատանքի համար, այն գծերի տարատեսակության շնորհիվ կարող է պոտենցիալ փոխել նկարչական օբյեկտի ձևը։ Որվագծային նկարի նպատակն է պատկերել կյանքում նկատվող ինչ որ պահ կամ գործողություն, կամ լինել օբյեկտի բնորոշ գծերը արտահայտելու միջոց[1]։ Հնարանքը լայն ճանաչում է ստացել նկարչական դպրոցների, ինստիտուտների և քոլեջների շրջանում որպես արդյունավետ ուսումնական ձեռնարկ և դիսցիպլինա[2] սկսնակ նկարիչների համար։ Տաղանդավոր վարպետի ձեռքերում գծերը, որոնք ուրվագիծն է փոխանցում, կարող են անհավանական տեսողական հաճույք պատճառել, ինչպես Պիկասոյի աղավնին, որը համընդհանուր ճանաչում է ստացել[3]։

Կատարման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ուրվագծային նկարի մի քանի տեխնիկա։ Չընդհատվող գծի պատկերը առանձնանում է նրանով, որ նկարիչը նայում է օբյեկտին և թղթին միաժամանակ՝ նկարչական գործիքը սահուն տեղափոխելով թղթի վրայով և ստեղծելով չընդհատվող ստվերանկար։ Կուրորեն ուրվագծային նկարի դեպքում նկարիչը վերապրում է բազմամյա փորձը, որը հիմնվում է մեծ մասամբ զգացողությունների, ոչ թե ընկալման վրա․ այստեղ կարևոր է բնազդով առաջնորդվելը[1]։ Կուրորեն ուրվագծային նկար ստեղծելիս նկարիչը նայում է թղթին կամ կտավին, որի վրա աշխատում է։ Մյուս տեխնիկան, որը նման է չընդհատվող ուրվագծային նկարին, գծային նկարն է, որը ուրվանկարի պես բաժանում է օբյեկտը և նրա զբաղեցրած տարածությունը հասարակ գծերով, որոնք կրկնում են օբյեկտի ձևը[4]։ Չնայած տարբերություններին, բոլոր երեք տեսակներն էլ հիմնված են դիրքերի, ժեստերի, միմիկաների, շարժումների և հիմնական ձևերի արագ ուրվանկարման վրա։ Բայց գծային նկարը ցույց է տալիս օբյեկտի միայն պայմանական սահմանները, այն դեպքում, երբ ուրվագծայինը կարող է փոխանցել գծերի տարբերությունը ձևի, ծավալի, զանգվածի, տարածության և հեռավորության միջոցով։

Գծերի բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծերի բնույթի փոփոխության ճանապարհով նկարիչը կարող է պատկերել օբյեկտի շատ առանձնահատկություններ, որոնք վերաբերում են ձևին կամ տարածությանը։ Օրինակ՝ գիծը կարող է լինել ավելի ուժեղ կամ թույլ։ Այսպիսով նկարիչը օգտագործում է այնպիսի հնարանք, ինչպիսին է հակադրությունը, որպեսզի ցույց տա նկարի և օբյեկտների մինջև հեռավորությունը։ Ուրվագծի մուգ գիծը օգնում է պատկերել օբյեկտը շատ քիչ կամ ընդհանրապես բացակայող լույսի աղբյուրով[4]։ Իսկ չընդհատվող գծերը, որոնք կիրառվում են առարկայի հիմնական ուրվագծի ներսում, ընդունակ են ավելացնել շեշտադրություն կամ ստեղծել ստվեր՝ կապված կիրառվող գծերի հակադրության հետ։

Պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվագծերի կուրորեն նկարման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ստիպում է նկարչի աչքին շարժվել հենց առարկայի ուրվագծով, նման այն բանին, ինչպես մատիտը շարժվում է թղթի վրայով։ Ի սկզբանե նկարի նման տեսակը կարող է թվալ դժվար և դանդաղ, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդյունավետ միջոց է այնպիսի հմտությունների մարզումների համար, ինչպիսիք են օբյեկտի հիմնական գծերի որոշումը և կառուցվածքը, նրա ձևը և հուզական ծանրաբեռնվածության փոխանցումը, որը նա կարող է տանել։ Ուրվագծային նկարի տեխնիկայի զարգացման արդյունքում հմտությունները կարող են հմտորեն օգտագործվել արագ և հաջող նկարչության համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Sutherland, Jane. 1997. "Gesture drawings." American Artist (VNU eMedia, Inc.) 61, no. 656: 11. Academic Search Complete, EBSCOhost . Retrieved 9 February 2010
  2. Nicolaïdes, Kimon. 1941. "The Natural Way to Draw". Houghton Mifflin Company Boston
  3. И. А. Бибикова Проблема атрибуции плаката «Всемирный конгресс за всеобщее разоружение и мир, 1962 г.»(ռուս.) // Вестник Санкт-Петербургского государственного института культуры. — 2015. — № 3(24). — С. 99-103.
  4. 4,0 4,1 Sheenan, Steven. 1994. "Two types of line drawings." American Artist (VNU eMedia, Inc.) 58, no. 625: 10. Academic Search Complete, EBSCOhost . Retrieved 9 February 2010