Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրում, 2014 թվականի փետրվարի 21-ին:

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր, փաստաթուղթ, որը ստորագրվել է 2014 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և խորհրդարանական ընդդիմության առաջնորդների կողմից Եվրամիության ներկայացուցիչների միջնորդությամբ։ Համաձայնագրի ստորագրումը կոչված էր դադարեցնել զանգվածային արյունահեղությունը Կիևում և վերջ դնել քաղաքական սուր ճգնաժամին, որը սկսվել էր 2013 թվականի նոյեմբերին՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու որոշման հետ։

Քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն («Հարված» կուսակցություն), Արսենի Յացենյուկը («Բատկիվշչինա») և Օլեգ Տյագնիբոկը («Սվոբոդա»)։ Ստորագրման ականատեսները եղել են Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռադոսլավ Սիկորսկին և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Էրիկ Ֆուրնիեն (ֆր.՝ Éric Fournier)[1]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը, որը նույնպես մասնակցել է բանակցություններին, հրաժարվել է իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ[2]։

Համաձայնագիրը նախատեսում էր անհապաղ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, այսինքն՝ խորհրդարանական-նախագահական կառավարման ձևին, «ազգային վստահության կառավարության» ձևավորում, սահմանադրական բարեփոխում և մինչև 2014 թվականի վերջը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացում։ Նաև նախատեսվում էր իրավակարգի ուժերի հետքաշում Կիևի կենտրոնից, բռնության դադարեցում և ընդդիմության կողմից զենքի հանձնում[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 18-ին Կիևի կենտրոնում դիմակայության կտրուկ սրացում է տեղի ունեցել Եվրոմայդանի արմատականների և իրավապահ մարմինների աշխատակիցների, ներքին զորքերի զինծառայողների եև Եվրամայդանի հակառակորդների կազմակերպված խմբերի միջև, որը հաջորդած օրերի ընթացքում շարունակվել է կատաղի բախումներով և զանգվածային արյունահեղությամբ[4][5]։ Կիևում արյունահեղության պատճառով ծայրահեղ սրվել է իրավիճակը Ուկրաինայի արևմուտքում։ Այստեղ կրկին սկսվել են պետական իշխանության մարմինների և պետական հիմնարկների բռնությունները։

Փետրվարի 19-ի երեկոյան շարունակվող բռնության և կողմերի միջև փոխզիջման նշանների բացակայության ֆոնին Կիև են մեկնել Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները՝ Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ վերջին բանակցությունների համար Եվրամիության արտաքին գործերի խորհրդի արտահերթ նիստի նախօրեին, որտեղ պետք է քննարկվեր Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը։

Փետրվարի 20-ին Կիև ժամանած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկարատև բանակցություններ են վարել Վիկտոր Յանուկովիչի հետ՝ ճգնաժամից դուրս գալու խաղաղ տարբերակ գտնելու համար[6]։ Ինչպես հաղորդել Է լեհական մամուլը, արևմտյան երկրների ներկայացուցիչները Ուկրաինայի նախագահին առաջարկել են կազմակերպել անցումային կառավարություն, անցնել սահմանադրական բարեփոխումների և հիմնականը՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել։ Յանուկովիչի հետ բանակցություններին հաջորդել է նրանց հանդիպումը ընդդիմության հետ։ Յանուկովիչի խնդրանքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիև է ուղարկել իր ներկայացուցչին՝ որպես միջնորդ ընդդիմության հետ բանակցային գործընթացին մասնակցելու համար։ Այն դարձել է մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը[7]։

Փետրվարի 20-ի ուշ երեկոյան նախագահի աշխատակազմում վերսկսվել են բանակցությունները Ուկրաինայի իշխանությունների, ընդդիմության, Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Երկրորդ գիշերվա կեսին նախագահի աշխատակազմ են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը և ՌԴ-ում Մարդու իրավունքների լիազոր Վլադիմիր Լուկինը[8]։ Գիշերը վարչակազմի շենքը լքել են Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները։ Հաղորդվում էր նաև, որ բանակցությունները լքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, քանի որ նրան անհրաժեշտ էր մեկնել Պեկին։ Բանակցությունները, որոնք տևել են ութ ժամ, ավարտվել են առավոտյան։ Կողմերը նախաստորագրել են համաձայնագրի տեքստը։

Փետրվարի 21-ին, ժամը 16:00-ին Նախագահ Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի գնահատականներ և հաջորդած իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրմանը։ 2014 թվականի փետրվարի 21

Վլադիմիր Լուկինը, բացատրելով իր դիրքորոշումը, հայտարարել է, որ «Մոսկվան որոշել է չստորագրել այդ համաձայնագրերը շատ ճիշտ պատճառով, իրականում այնքան էլ հասկանալի չէ իրավիճակը նրանց հետ, ովքեր այդ համաձայնագրի սուբյեկտն են», համաձայնագրում չեն երևում ան ոուժերն ու անձինք, որոնք պետք է դա իրականացնեն[2]։

Համաձայնագրի ստորագրումից մեկ ժամ անց Գերագույն ռադան միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի Սահմանադրության առանձին դրույթների գործողության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որը վերադարձնում է 2004 թվականի Սահմանադրությունը[9]։ Նախագահ Յանուկովիչը կարգադրել Է իրավապահ մարմիններին հետ կանգնել Մայդանից, սկսել հատուկ ստորաբաժանումներ ուղարկել մշտական տեղակայման վայրեր[10]։

Մայդանի ինքնապաշտպանությունը Գերագույն Ռադայի շենքի մոտ, 2014 թվականի փետրվարի 22-ին։
«Մայդանի ինքնապաշտպանության» մարտիկը Գերագույն ռադայի շենքի մոտ։
«Աջ սեկտորը» զրահատեխնիկայի փոխադրամիջոցի վրա, 2014 թվականի փետրվարի 22-ին:
«Ազատություն» կուսակցության առաջնորդ Տյագնիբոկը և Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը Գերագույն ռադայի նախագահության ժամանակ, 2014 թվականի փետրվարի 24-ին:

Փետրվարի 21-ի երեկոյան, Մայդանում խորհրդարանական ընդդիմության առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրի պայմանների հրապարակային հայտարարման ժամանակ, «Մայդանի ինքնապաշտպանության» ակտիվիստներից Վլադիմիր Պարասյուկը հայտարարել է, որ իրեն և «Մայդանի ինքնապաշտպանությանը» ձեռնտու չէ փաստաթղթում ամրագրված քաղաքական բարեփոխումների աստիճանական լինելը, և պահանջել է անհապաղ պաշտոնաթող լինել նախագահ Յանուկովիչին, հակառակ դեպքում նա սպառնացել է նախագահի վարչակազմի և Գերագույն ռադայի գրոհով։ Այդ հայտարարությունը ծափահարություններով է ընդունվել։ Մայդանում հայտարարված վերջնագրի համաձայն՝ Յանուկովիչը ժամկետ է սահմանել մինչև առավոտյան ժամը 10-ը՝ պաշտոնաթողության մասին որոշում կայացնելու համար։ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ համաձայնագրում բացակայում են նախագահի հրաժարականի, Գերագույն ռադայի արձակման, ուժային գերատեսչությունների ղեկավարների և «հանցավոր հրամանների կատարողների պատժի վերաբերյալ հստակ պարտավորությունները, որոնց հետևանքով սպանվել են շուրջ հարյուր ուկրաինացի քաղաքացիներ», նա համաձայնագիրը համարել է «աչքերի հերթական քողարկում» և հրաժարվել է կատարել այն[11]։

Փետրվարի լույս 22-ի գիշերը «Մայդանի ինքնապաշտպանության» և «Աջ սեկտորի» ջոկատները, չսպասելով վերջնագրի ժամկետի լրանալուն, գրավել էին կառավարական թաղամասը, որը իրավապահները լքել էին դեռևս մինչև համաձայնագրի ստորագրումը (փետրվարի 20-ին Գերագույն ռադայի կողմից համապատասխան որոշման ընդունման կապակցությամբ)[12][13]։ Նրանց վերահսկողության տակ են անցել Գերագույն ռադայի, նախարարների կաբինետի, նախագահի վարչակազմի և ներքին գործերի նախարարության շենքերը[14][15]։

Փետրվարի 22-ին պարզվել է, որ նախագահ Յանուկովիչը դեռևս նախորդ օրը երեկոյան լքել է Կիևը։ Ցերեկը հեռուստաեթերում հրապարակվել Է Յանուկովիչի հետ հարցազրույցի տեսագրությունը, որում նա հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մտադիր չէ ստորագրել Գերագույն ռադայի որոշումները, որոնք նա համարում է հակաօրինական և ճնշման տակ ընդունված, իսկ այն, ինչ տեղի է ունենում երկրում, որակել է որպես «վանդալիզմ, բանդիտիզմ և պետական հեղաշրջում»[16]։ Մի քանի ժամ անց Գերագույն ռադան որոշում է ընդունել[17], որում հայտարարել Է, որ Յանուկովիչը «հակասահմանադրական կերպով ինքնամեկուսացել է սահմանադրական լիազորությունների իրականացումից» և չի կատարում իր պարտականությունները, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2014 թվականի մայիսի 25-ին[18]։ Նույն օրը Գերագույն ռադայի նոր խոսնակ է ընտրվել Ալեքսանդր Տուրչինովը։

Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ղրիմում Ուկրաինայի անվտանգության ծառայության վերահսկողության Գերագույն Ռադայի լիազոր Վալենտին Նալիվայչենկոն և պատգամավորների կողմից նշանակված ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը «Ալֆա» և «Սոկոլ» հատուկ ստորաբաժանումների մարտիկների ուղեկցությամբ ապարդյուն փորձել են բռնել Վիկտոր Յանուկովիչին[19], սակայն նա անվտանգ վայր է տեղափոխվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

Փետրվարի 23-ին Գերագույն ռադան Ալեքսանդր Տուրչինովին է հանձնել Ուկրաինայի նախագահի պարտականությունները[20]։

Փետրվարի 24-ին Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի աջակցությամբ Ղրիմից դուրս էր բերվել ռուսական տարածք[21][22][23][24]։

Փետրվարի 25-ին Գերագույն ռադան որոշում է ընդունել, որով Տուրչինովին լիազորվել է ստորագրել Ուկրաինայի օրենքները[25]։

Փետրվարի 26-ին Յանուկովիչի նկատմամբ Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել[26][27]։

Փետրվարի 27-ին հայտնի է դարձել, որ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով ապահովել իր անձնական անվտանգությունը «ծայրահեղականների գործողություններից»՝ կապված իր հասցեին հնչող հաշվեհարդարի սպառնալիքների հետ։ Իր ուղերձում Յանուկովիչը բազմիցս ընդգծել է, որ իրեն համարում է Ուկրաինայի գործող նախագահ, իսկ վերջին օրերին Գերագույն Ռադայի ընդունած որոշումները որակել է ոչ լեգիտիմ։ Յանուկովիչը նաև ընդդիմությանը մեղադրել Է փետրվարի 21-ին կնքված քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը չկատարելու մեջ[28]։

Փետրվարի 27-ին ձևավորվել է անցումային կառավարություն, որը գլխավորել Է Արսենի Յացենյուկը։ Կառավարությունում մեծամասնություն են կազմում 7 հոգի՝ Բատկիվշչինա կուսակցության անդամներ,4 հոգի՝ Ազատություն կուսակցությունից, մնացածը՝ անկուսակցական։

Փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում Վիկտոր Յանուկովիչն ասել է, որ երբեք չի ճանաչի Ուկրաինայի խորհրդարանի որոշումը իրեն պաշտոնից հեռացնելու մասին, և հայտարարել է[29][30], որ իրեն համարում Է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ[31]։ Յանուկովիչը նաև մեղադրել Է Եվրամիությանը և ԱՄՆ-ին քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը չկատարելու մեջ[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гарантом выполнения Соглашения об урегулировании кризиса в Украине является народ - [[Ян Томбинский]]». УНИАН. 28.2.2014. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  2. 2,0 2,1 «Лукин объяснил, почему Москва не подписала антикризисное соглашение». NEWSru.com. 22.2.2014. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  3. Янукович объявил досрочные выборы президента Украины
  4. Елена Зварич. Титушки. Год спустя // Украинская правда, 21.02.2015
  5. Арсен Аваков. «Титушки» в Мариинском парке 18.02.2014. Промежуточные итоги расследования Արխիվացված 2016-08-29 Wayback Machine // Lb.ua, 02.02.2015
  6. Янукович переговорил с главами МИД Евросоюза, дипломаты ушли мрачными
  7. Путин по просьбе Януковича отправил в Киев своего переговорщика
  8. Посол России и посланник Путина прибыли в Администрацию Президента
  9. Поіменне голосування про прийняття за основу та в цілому (без рішення профільного Комітету) проекту Закону про відновлення дії окремих положень Конституції України (№4163)
  10. Янукович: радикалы не выполнили соглашения с властями Украины
  11. «Правый сектор" недоволен соглашением с Януковичем». РБК-Украина. 21.2.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  12. Правоохранители покидают правительственный квартал [Фото. Видео] — Видео
  13. Правоохранители покидают правительственный квартал
  14. Парубий: «Мы требуем немедленной отставки Януковича.»
  15. Протестующие заняли Верховную Раду и администрацию президента
  16. Янукович назвал происходящее в Украине государственным переворотом. // РБК Украина, 22.02.2014
  17. «Про самоусунення Президента України від виконання конституційни…» (ուկրաիներեն). Верховная Рада Украины — Постанова № 757-VII. 22.2.2014. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  18. Рада отстранила Януковича и назначила выборы Президента на 25 мая 2014 г. // РБК Украина, 22.02.2014
  19. СБУ объяснила, как Януковичу удалось избежать ареста - Аргументы.ру
  20. Поіменне голосування про проект Постанови про покладення на Голову Верховної Ради обов'язків Президента України згідно із ст.112 Конституції України (№4204)
  21. В.Янукович уверяет, что был в Донецке во время голосования ВР о его самоустранении // УНН, 28.11.2016
  22. Янукович заявляет, что когда Рада голосовала за постановление о его самоустранении, он был в Донецке // interfax.com.ua, 28.11.2016
  23. Путин рассказал, что Россия помогла Януковичу перебраться в Крым // РИА Новости
  24. Президент РФ признал, что Россия помогла Януковичу перебраться в Крым
  25. Поіменне голосування про проект Постанови про уповноваження виконуючого обов'язки Президента України, Голову Верховної Ради України Турчинова О.В. на підписання законів України (№4261) - за основу та в цілому
  26. «Янукович объявлен в международный розыск». Интерфакс. 2014 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  27. «Януковича объявили в международный розыск». Lenta.ru. 2014 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  28. Янукович попросил Россию обеспечить его безопасность. // Forbes, 27.02.2014
  29. «Янукович не признает решение Рады о его отстранении от должности». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  30. «Смена власти на Украине 22 февраля 2014 года». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  31. «Янукович считает себя легитимным главой государства». ИноСМИ.ру. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  32. «Янукович обвинил ЕС и США в невыполнении Соглашения об урегулировании политического кризиса в Украине». Зеркало недели. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.