Ուլանների 5-րդ գունդ (Ավստրո-Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլանյան 5-րդ գունդ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազորային
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Ենթարկոում2-րդ բանակային կորպուսի 2-րդ հեծելազորային դիվիզիայի 16-րդ հեծելազորային բրիգադ
Ներառնում էՍկզբում ՝ 4 դիվիզիոն,
այնուհետև՝ 2 դիվիզիոն
Սուրբ բարեխոսԿոմս Կառլ Վալմոդեն Հիմբորն,
Մեծ իշխան Նիկոլայ Ալեկսանդրովիչ,
Կայսր Նիկոլայ II
Պատմություն
Ճակատամարտեր

Ուլանյան 5-րդ գունդ (ամբողջական անվանումը՝ Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի անվան կայսերական և թագավորական հունգարա-խորվաթական ուլանյան գունդ (գերմ.՝ K.u.k. Ungarisch-Kroatisches Ulanen-Regiment „Nikolaus II. Kaiser von Rußland“ Nr. 5), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային միավորում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 5-րդ գունդը կազմավորվել է 1848 թվականին խորվաթ բան ֆելդմարշալ-լեյտենանտ Իոսիֆ Իլիչեչի կողմից որպես խորվաթական զորք։ Կազմված է եղել հուսարյան հայտնի գնդի (գերմ.՝ Banderial-Husaren-Regiment) երեք դիվիզիոնից։ Մարտական ուղին սկսել է հեղափոխության ժամանակ՝ Վիեննայից տեղափոխվելով և մասնակցելով Շվեխհատի ճակատամարտին։ Կռվել է Պարնդորֆում և Մուորում։ 1849 թվականին գերագույն հրամանատարի թույլտվությամբ հուլիսի 23-ին ներառվել է Կայզերական բանակի կազմում որպես կանոնավոր 13-րդ հուսարյան գունդ։ Նույն թվականին կռվել է Տետենիում։ Գնդի առանձին ստորաբաժանումները մասնակցել են նաև Նոյհոյսելի և Սոլնոկի, Տիպիո Բիչկեյի և Իշասեգի կռիվներին։ Ամռանը գունդը Հարավային բանակից տեղափոխվում է բանի հրամանատարության ներքո, իսկ հեծելազորերը վերակառուցվում են որպես հետևակային բրիգադ։ Մասնակցել է Պետերվարդայնի, Օբեչեի և Հեդեշեմի ճակատամարտերին։ 1850 թվականին գունդը կազմալուծվել է, սակայն 1851 թվականի հունվարի 8-ի հրամանով գնդի անզնակազմն ընդգրկվել է նոր 5-րդ խորվաթա-սլավոնական ուլանյան գնդի (գերմ.՝ Kroatisch-Slawonisches Ulanen-Regiment Nr. 5) կազմում, որն ուներ 4 դիվիզիոն[2]։

1860 թվականին կազմալուծվեց 4-րդ դիվիզիոնը։ 1866 թվականին գնդի հինգ հեծելավաշտեր Հյուսիսային բանակի 2-րդ պահեստազորային հեծելազորային դիվիզիայի կազմում մասնակցել են Կյոնիգգրեցի ճակատամարտին։ Տիշնովիցի մարտերում գնդի որոշ ջոկատներ ամբողջովին ջախջախվում են։ Բոսնիական ճգնաժամի օրերին գունդը հանդիսանում էր 13-րդ բանակային կորպուսի հեծելազորային բրիգադի մաս։ Զորքերը երեք գնացքներով տեղափոխվում են Բոսնիա, որտեղ մասնակցում ենԲանյա Լուկոյի, Յայիցեյի, Սարաևոյի, Վելեչիվոյի և Կլյուչիի մարտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գունդը կռվում էր Սերբիայի և Ռուսական կայսրության դեմ՝ օգնելով հետևակային զորամասերին[2]։

Ավստրո-Հունգարիայի փլուզման նախաշեմին գնդերը դադարեցրեցին ռազմական գործողությունները և հիմնականում ներառվեցին Սլովենացիների, խորվաթների և սերբերի պետության զինված ուժերում՝ հեռացնելով գերմանացի և հունգար սպաներին։ Տուն վերադառնալու ճանապարհին բազմաթիվ գնդեր ստիպված էին մասնակցել Արևմտա-Ուկրաինական ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության դեմ մարտերին, այնուհետև ոտքով անցնել Կարպատները։ Միայն գնդերի մի մասին հաջողվեց վերադառնալ նախկին ավստրո-հունգարական սահմանին Պոդվոլոչիսկի մոտ[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլանյան 5-րդ գունդը ենթարկվում էր 2-րդ բանակային կորպուսի 2-րդ հեծելազորային դիվիզիայի 16-րդ հեծելազորային բրիգադին[2][4]։
  • Գնդի անձնակազմի հավաքագրումն իրականացվում էր Զագրեբում (1914 թ.)[2]:
  • Գնդի անձնակազմի ազգային կազմը հետևյալն էր՝ 97 % սերբեր և խորվաթներ, 3 % այլ ազգություններ[2][5].
  • Գնդի լեզուն սերբախորվաթերենն էր[2]։

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է գնդի համազգեստի նկարագրությունը ըստ թվականների[2]՝

  • 1848 թ.՝ սև կիվեր, դարչնագույն շինել, բունդիր ատիլա և տաբատ, դեղին կոճակներ,
  • 1851 թ.՝ բաց կապտավուն չապկա, մուգ կանաչավուն ուլանկա և տաբատ, վառ կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1865 թ.՝ կապույտ թաթարկա, բաց կապտավուն ուլանկա և տաբատ, դեղին կոճակներ,
  • 1868 թ.՝ բաց կապտավուն թաթարկա, բաց կապտավուն ուլանկա, մուգ կարմիր տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ։
  • 1876 թ.՝ светло-голубая чапка, светло-голубая уланка, бордовые брюки и лацканы, жёлтые пуговицы

Կայազորեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Ուլանյան 5-րդ գնդի կայազորերը ըստ թվականի[2]՝

I. II.

Գնդի բարեխոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են գնդի բարեխոսներն ըստ թվականների[2]՝

  • 1866-1884 թթ.՝ հեծելազորի գեներալ, կոմս Կառլ Վալմոդեն Հիմբորն
  • 1885-1894 թթ.՝ մեծ իշխան Նիկոլայ Ալեկսանդրովիչ
  • 1894-1914 թթ.՝ կայսր և ամբողջ Ռուսաստանի տեր Նիկոլայ II

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 5-րդ գնդի հրամանատարակն կազմն ըստ տարիների[2]՝

  • 1849 թ.՝ գնդապետ, կոմս Օտտո Սերմագե
  • 1849 թ.՝ գնդապետ, բարոն Անտոն Ելաչիչ դե Բուզիմ
  • 1854 թ.՝ գնդապետ, բարոն Ֆերդինանդ ֆոն Կիրխբախ
  • 1859 թ.՝ գնդապետ, Յուլիուս Ֆլուկ Էդլեր ֆոն Լյայդենկորն[6]
  • 1864 թ.՝ գնդապետ, կոմս Ֆրիդրիխ Շաաֆգոթշե
  • 1865 թ.՝ գնդապետ, կոմս Պաուլ Հոմպեշ-Բոլիհայմ[7]
  • 1869 թ.՝ գնդապետ, իշխան Ադոլֆ ֆոն Վիսլոցկի
  • 1873 թ.՝ գնդապետ, իշխան Կառլ Ռուիս դե Ռոկսաս
  • 1877 թ.՝ գնդապետ, Պետեր Էդլեր ֆոն Տեր[8]
  • 1882 թ.՝ գնդապետ, Գուստավ Վիմեր
  • 1887 թ.՝ գնդապետ, բարոն Գուգո Կոմերս ֆոն Լինդենբախ
  • 1894 թ.՝ գնդապետ, կոմս Մաքսիմիլիան Խոդից և Վոլֆրամից
  • 1894 թ.՝ գնդապետ, իշխան Օսկար Կիվիշ ֆոն Ռոտերաու
  • 1900 թ.՝ գնդապետ Ռիխարդ Կլաուզնից
  • 1905 թ.՝ գնդապետ Վիկտոր Մայր
  • 1910 թ.՝ գնդապետ Գուստավ Լոզերտ
  • 1914 թ.՝ փոխգնդապետ Ռուդոլֆ Ֆյուրտմյուլեր[9]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.(գերմ.)
  • B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(գերմ.)
  • Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  • Osprey Military. Men-at-arms Series Nr. 329.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]