Ուիլյամ Հեսլեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հեսլեմ
անգլ.՝ Bill Haslam
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Էմորիի համալսարան և Webb School of Knoxville?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր օգոստոսի 23, 1958(1958-08-23) (65 տարեկան)
Ծննդավայր Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ William Edward Haslam
Հայր Ջիմ Հասլեմ
Մայր Սինթիա Դեմինգ Հասլեմ[1]
 
Ինքնագիր Изображение автографа

Ուիլյամ Էդվարդ Հեսլեմ (անգլ.՝ William Edward «Bill» Haslam, օգոստոսի 23, 1958(1958-08-23), Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ), ԱՄՆ քաղաքական գործիչ, ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Թենեսի նահանգի 49-րդ նահանգապետը (2011-2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Հեսլեմը ծնվել է 1958 թվականին Նոքսվիլում։ Նա եղել է «Pilot» ընկերության հիմնադիր Ջիմ Հեսլեմի և նրա կնոջ՝ Սինտիի երրորդ երեխան։ Ջիմ Հեսլեմը գումար է հավաքել Հանրապետական կուսակցության համար, տասնամյակներ շարունակ եղել է Թենեսիի համալսարանի հովանավորը և վստահելի սեփականատերը[2]։

Նախնական կրթությունը ստացել է Նոքսվիլի մասնավոր համատեղ ուսուցման դպրոցում, որտեղ եղել է «Երիտասարդ կյանք» (անգլ.՝ Young Life) քրիստոնեական խմբի ակտիվիստ[3]։ 1980 թվականին նա ստացել է Էմորիի համալսարանում պատմության բակալավրի կրթություն, որտեղ եղել է «Beta Chi» եղբայրության անդամ[4]։

Դեռահասության շրջանում Հելսեմը կես դրույքով սկսել է աշխատել հոր ընկերությունում։ Նա ցանկացել է պատմություն դասավանդել և ապագայում նախարար դառնալ[4]։ Համալսարանն ավարտելուց հետո Հեսլեմը վերադարձել է Նոքսվիլ, որտեղ շարունակել է աշխատել «Pilot» ընկերությունում, որպեսզի ավելին իմանա բիզնեսի մասին նախքան դասընթացների գնալը, բայց արդյունքում որոշել է մնալ ընկերությունում[4]։ 1995 թվականին նա դարձել է ընկերության նախագահ, նրա եղբայրը՝ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ հայրը՝ վարչության նախագահ[4]։

1999 թվականին Հեսլեմը մտել է «Saks Fifth Avenue» ընկերություն՝ որպես էլեկտրոնային առևտրի բաժնի գլխավոր գործադիր տնօրեն[5]։ 2001 թվականին նա թողել է «Saks»-ը և ընդգրկվել «Harold Stores» հագուստի խանութների ցանցի տնօրենների խորհրդի կազմում[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հեսլեմը հայտարարել է, որ առաջադրվելու է Նոքսվիլի քաղաքապետի պաշտոնում։ Անվանապես Հասլեմն առաջադրվել էր որպես անկուսակցական[6], սակայն այն ժամանակ նա արդեն Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նրա մրցակիցը՝ Մադելին Ռոջերոն, քննադատել է Հասլեմին՝ որպես նավթային ընկերության խամաճիկ։ 2003 թվականի սեպտեմբերի 30-ին համընդհանուր ընտրություններում Հասլեմը հաղթել է՝ հավաքելով ձայների 52%-ը՝ մրցակցի 46%-ի դիմաց[7][8]։ 2007 թվականին նա վերընտրվել է՝ հավաքելով ձայների 87%-ը[9]։

Քաղաքապետի պաշտոնում Հեսլեմն անցկացրել է պատմական և մշակութային հուշարձանների պաշտպանության միջոցառումների համալիր, պահպանել է քաղաքի կենտրոնում գտնվող «S&W Cafeteria» պատմական սրճարանը, քաղաքի կենտրոնում «Regal Riviera» նոր կինոթատրոն է կառուցել, ինչպես նաև վերականգնել է Բիժու թատրոնը։ 2008 թվականին նախագահ Ջորջ Բուշը նրան չորս տարի ժամկետով ընդգրկել է պատմական հուշարձանների պահպանության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում[10]։ Հեսլեմը նաև օգնել է իրականացնել զարգացման գլխավոր ծրագիրը հարավային Նոքսվիլում։ Հեսլեմը հավասարակշռված բյուջետային քաղաքականություն է վարել, ինչը թույլ է տվել կրկնապատկել քաղաքի խնայողությունները նրա առաջին ժամկետի ընթացքում[9]։

2009 թվականի հունվարի 6-ին Հասլեմը հայտարարել է 2010 թվականին Թենեսիի նահանգի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին[11]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին կայացած բաց նախնական ընտրությունում նա հավաքել է ձայների 48%-ը և առաջ անցել իր մրցակիցներից՝ Զակ Վամպից (29%) և Ռոն Ռեմսիից (22%)[12]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած համընդհանուր ընտրություններում Հասլեմը հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Մայք Մաքվիրթերին՝ հավաքելով ձայների 65%-ը՝ մրցակցի 35%-ի դիմաց։ Հանրապետականները նաև մեծացրել են իրենց թիվը նահանգի օրենսդիր ժողովի երկու պալատներում՝ 1869 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար վերահսկողություն ստանալով նահանգի իշխանության նկատմամբ։

Հեսլեմը հայտարարել է, որ աշխատատեղերի ստեղծումը և երկարաժամկետ տնտեսական աճը, ինչպես նաև կրթության բարեփոխումը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումն իր գլխավոր գերակայություններն են նահանգապետի պաշտոնում։ Նա հանդես է եկել ցածր հարկերի պահպանման օգտին՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու և պահպանելու նպատակով[13]։

Հեսլեմը աբորտների հակառակորդն է և դեմ է նույնասեռ ամուսնություններին, չնայած նա հայտարարել է, որ նախընտրում է, որ իր վարչակազմը ավելի շատ ուշադրություն դարձնի տնտեսությանն ու կրթությանը, այլ ոչ թե սուր սոցիալական հարցերին[14][15]։ Նա նաև հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցների կիրառմանը այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք վարձում են անօրինական ներգաղթյալներին[14]։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Ռոն Ռեմսիի հետ նահանգապետի ընտրություններում կրկին հաղթել է՝ հավաքելով ձայների 70,3%-ը։ Նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2015 թվականի հունվարի 15-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Հեսլեմն իր ապագա կնոջ՝ Քրիսի Գարեթի հետ ծանոթացել է Էմորիի համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1981 թվականին, ունեն երկու աղջիկ և մեկ տղա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geni(բազմ․) — 2006.
  2. Josh Flory. (2011 թ․ հունվարի 16). «Haslam Patriarch Started Making Mark on Knoxville as UT Student» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  3. Josh Flory. (2011 թ․ հունվարի 17). «Work, loss and new joy: Death drew Haslams closer» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Josh Flory. (2011 թ․ հունվարի 18). «Growth and Change: As Business Evolves, Haslam Siblings Find Their Roles Within and Without It» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  5. «Mayor's biography» (անգլերեն). City of Knoxville website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  6. Howard H. Baker Jr. (2007 թ․ մայիսի 13). «Knox County One Question» (PDF) (անգլերեն). Knoxville News-Sentinel. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  7. «Election Roundup» (անգլերեն). U.S. Conference of Mayors. 2003 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  8. Josh Flory. (2011 թ․ հունվարի 19). «Building on Experience as Knoxville's Mayor, 'Optimistic and Enthusiastic' Haslam Begins Leading State» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  9. 9,0 9,1 Hayes Hickman. (2007 թ․ սեպտեմբերի 26). «Haslam sails to second term» (անգլերեն). Knoxville News-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  10. «Bush Appoints Mayor to Historic Preservation Advisory Council» (անգլերեն). City of Knoxville website. 2008 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  11. Hayes Hickman. (2009 թ․ հունվարի 6). «Haslam cites executive experience in launching campaign for governor» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  12. Linda Feldmann. (2010 թ․ օգոստոսի 6). «Tennessee GOP primary: Bill Haslam's win fits Election 2010 trends» (անգլերեն). The Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  13. «Bill's Priorities» (անգլերեն). tn.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  14. 14,0 14,1 Stephen George. (2010 թ․ հուլիսի 18). «Is Bill Haslam Your Next Governor?» (անգլերեն). The Nashville City Paper. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  15. Jeff Woods. (2011 թ․ հուլիսի 10). «Bill Haslam: 'Gay Rights Is a Broad Topic» (անգլերեն). The Nashville City Paper. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հեսլեմ» հոդվածին։