Ուիլյամ Ինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ինջ
անգլ.՝ William Inge
Ծնվել էմայիսի 3, 1913(1913-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրIndependence, Կանզաս, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 10, 1973(1973-06-10)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՀոլիվուդ Հիլս, Լոս Անջելես[4]
Գրական անունWalter Gage[5]
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, սցենարիստ, գրող, հեռուստատեսային դերասան և ուսուցիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿանզասի համալսարան, Independence Community College? և Peabody College?
ԱնդամակցությունSigma Nu? և Անանուն հարբեցողներ
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Stephens College?
Պարգևներ
 William Inge Վիքիպահեստում

Ուիլյամ Ինջ (անգլ.՝ William Motter Inge)[7], 1913թ․ մայիսի 3, Ինդեպենդենս, Կանզաս, 1973թ․ հունիսի 10, Հոլիվուդ, Լոս Անջելես, ամերիկյան դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, որի գործերն իրենցից ներկայացնում են միայնակ մարդկանց պատմություններ՝ անձնական խճճված ու ծանրաբեռնված կյանքով։ 1950-ական թվականներին հռչակվեց բրոդվեյան մի շարք ներկայացումներով, այդ թվում «Պիկնիկ», որը նրան բերեց Պուլիտցերյան մրցանակ։ 1961թվականին նա արժանացել է է Օսկարի լավագույն օրիգինալ սցենար նոմինացիայում «Շքեղություն խոտի մեջ» ֆիլմի համար։ Ամերիկյան Հարթլենդ նահանգի փոքրիկ քաղաքների կյանքի մասին իր նկարներով Ինջը վաստակել է ոչ պաշտոնական անուն՝ «Միջին Արևմուտքի դրամատուրգ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը եղել է Մոդ Սառա Գիպսն-Ինջի և Կլեյ Լյուտեր Ինջի հինգերորդ զավակը[8][9]։ Ինջը հաճախել է հասարակական քոլեջ հարազատ Ինդեպենդենսում և ավարտել Կանզասի համալսարանը 1935թվականին՝ ստանալով մշակույթի բակալավրի աստիճան խոսք և դրամատուրգիա ոլորտում։ Համալսարանում եղել է (անգլ.՝ Sigma Nu)[10] ուսանողական եղբայրութան անդամ։ Ստանալով կրթաթոշակ՝ Ինջը մեկնում է Նեշվիլ (Թեննեսի նահանգ)՝ մշակույթի մագիստրոսի աստիճան ստանալու Պիբոդի քոլեջում, սակայն շուտով թողնում է ուսումը։ Վերադառնալով Կանզաս՝ Ինջը աշխատանքի է անցնում նահանգի ավտոճանապարհային դեպարտամենտում և Ուիչիտոյի ռադիոյում։ 1938թ վերադառնում է Պոբիդի քոլեջ, բայց ավելի ուշ թողնում է ուսումը։ Վերադառնալով Կանզաս՝ Ինջը աշխատում է նահանգի ավտոճանապարհային տեսչությունում և Ուիչիտոյի ռադիոյի հաղորդավար։ 1937-1938 թվականներին դասավանդում է անգլերեն և դրամա Կոլումբուս քաղաքի ավագ դպրոցում 1938թ․ դասավանդում է անգլերեն և դրամա Կանզաս նահանգի Կոլումբուս քաղաքի ավագ դպրոցում։ 1938 թվականին Ինջը վերադառնում է Պիբոդի քոլեջ՝ ստանալով մագիստրոսի աստիճան, ինչից հետո 1938-ից 1943 թվականներին դասավանդում է Կոլումբիայի (Միսսուրի նահանգ) Ստիվենս քոլեջի կանանց մասնավոր դպրոցում։ 1943 թվականին դարձել է թատերական քննադատ St. Louis Star-Times թերթում։

1946-1949 թվականներին դասավանդում է Վաշինգտոնի Սենթ Լուիս համալսարանում։

1947թ․ գրում է իր առաջին պիեսը, որը շուտով բեմականացվում է։ Վաշինգտոնի համալսարանում դասավանդելու ժամանակ սրվում են ալկոհոլի նկատմամբ ունեցած Ինջի խնդիրը, և նա անդամագրվում է «Անանուն հարբեցողներ» խմբին։ Հենց այստեղ էլ նա հանդիպում է կնոջը, որն այդ խմբի անդամներից էր։ Նրա անունը Լոլա էր, որն էլ դարձավ «Վերադարձիր, փոքրիկ Շեբա» դրամայի գլխավոր հերոսուհու նախատիպը՝ հանրահռչակելով հեղինակին։ 1950-ական թվականներին Ինջի պիեսները հաջողությամբ ներկայացվում էին Բրոդվեյում, և նա տեղափոխվում է Նյու-Յորք։ 1970-ական թվականների սկզբին Ինջը ապրում էր Լոս Անջելեսում և դասավանդում էր Իրվայնեի Կալիֆորնիական համալսարանում։ Նրա վերջին պիեսը կարդացողների շրջանում մեծ ոգևորություն չի առաջացնում, ինչի պատճառով Ինջն ընկնում է խորը ընկճախտի մեջ։ Նա համոզված էր, որ երբևէ չի կարողանալու լավ պիեսներ գրել։ 1973 թվականի հունիսի 10-ին 60 տարեկան հասակում Ինջը Հոլիվուդի իր սեփական տանը ինքնասպանություն գործեց՝ թունավորվելով խեղդող գազով[11]։ Թաղված է «Հույսի լեռ» գերեզմանատանը՝ իր հայրենի Ինդեպենդենսում[12]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Լուիսում Ինջը ծանոթանում է Թեննեսսի Ուիլյամսի հետ, որի աջակցության շնորհիվ էլ Ուիլյամը գրում է իր առաջին պիեսը «Երկնքից հեռու» (1947թ.)՝ բեմադրված Մարգո Ջոնսի կողմից Դալլասի (Տեխաս նահանգ) Theatre '47-ում։ Ինջի հաջորդ պիեսը՝ «Վերադարձիր, փոքրիկ Շեբա», գրավեց Բրոդվեյի կինոարտադրողների ուշադրությունը։ Բրոդվեյան պրեմիերայի նախաշեմին 1950թ. սկզբներին, Ուիլյամը կասկածում էր, որ կունենա հաջողություններ և պատրաստ էր անհաջողության դեպքում վերադառնալ Սենթ Լուիս, սակայն պիեսը դուր եկավ և՛ դիտողներին, և՛ քննադատներին՝ 1950թ. 190 անգամ ցուցադրվելով Բրոդվեյում։ Բեմադրության մեջ զբաղված միանգամից երկու դերասաններ ներկայացվեցին «Տոնի» մրցանակաբաշխության՝ Շիրլի Բուտը լավագույն կին, իսկ Սիդնի Բլեկմերը՝ լավագույն տղամարդ դերակատարման համար։ 1953թ. դուրս եկավ նույնանուն ֆիլմ, որը Լիրլի Բուտին բերեցին ևս երկու մրցանակլավագույն կին դերակատարման համար՝ «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ 1955թ. ռեժիսոր Վիլլի վան Հեմերտը էկրանավորեց պիեսը հոլանդական հեռուստաընկերության համար, իսկ 1977թ. ևս մեկ հեռուստատեսային բեմադրություն իրականացրեց NBC-ին։

1953թ. Ինջը ստանում է Պուլիտցերյան մրցանակ «Պիկնիկ» պիեսի համար, որի նախատիպերը դարձան կանանց դպրոցի երեք ուսուցչուհիներ, որ ապրում էին նրա մոր պանսիոնում։ Առաջին անգամ այս պիեսը Բրոդվեյում ցուցադրվեց 1953թ. փետրվարի 19-ից մինչև 1954թ. ապրիլի 10-ը՝ ունենալով 477 ցուցադրություն[12]։ 1955թ. Ջոշուա Լոգանը էկրանավորեց պիեսը՝ ստանալով «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույ ռեժիսուրա նոմինացիայում։ ֆիլմը նաև ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության 6 նոմինացիաներում, այդ թվում տարվա լավագույն ֆիլմ։ Երկու նոմինացիաներում ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն դեկորացիայի և մոնտաժի համար, իսկ ամերիկյան կինոարվեստի ինստիտուտները այն ընդգրկեցին իրենց 100 ամենակրքոտ ամերիկյան ֆիլմերի ցուցակում։

1953թ. «Փառքը ծաղկի մեջ» պիեսը ուսումնական նախագծերի շրջանակներում ցուցադրվեց Omnibus-ում[13]:

1955թ. կայացավ «Կանգառ» պիեսի պրեմիերան, որը գրելիս նրան ոգեշնչել են մարդիկ, ում Ուիլյամը հանդիպել է Տոնգանոքսում (Կանզաս)[14]։ Այս պիեսը ներկայացվել է «Տոնի» մրցանակաբաշխության միանգամից 4 նոմինացիաներում, այդ թվում «Լավագույն պիես»[15]։ Էկրանավորվել է 1956թ., այստեղ նկարահանվել է Մերլին Մոնրոն[16]։

1957թ. Ինջը գրեց «Աստիճանների վերևում մութ է» պիեսը՝ ձևափոխելով իր առաջին գործը՝ «Երկնքից հեռու» մեկ գործողությամբ պիեսը։ Նոր պիեսը ներկայացվեց «Տոնի» մրցանակաբաշխության 5 նոմինացիաներում, այդ թվում «Լավագույն պիես»[17] և էկրանավորվեց 1960թ.:

1959թ. «Վարդերի կորուստ» պիեսը, որում խաղում էին Քերոլ Հեյնը, Ուորեն Բիտտը և Բետտի Ֆիլդը էկրանավորվեց 1963թ. Ջոն Բուդվորդի, Ռիչարդ Բեյմերի և Կլեր Տրեվորի մասնակցությամբ Ջերի Գոլդսմիթի երաժշտության ուղեկցությամբ։

Ինջի հաջորդ գործը եղավ «Բնական ջերմություն» պիեսը։ Սրա պրեմիերան կայացավ Բրոդվեյում Նյու-Յորքում թերթերի տպարանների աշխատողների գործադուլի ժամանակ՝ 1962թ., որը կարող էր ազդել նրա հաջողության վրա։ Այս պիեսը ցուցադրվեց ընդամենը 36 անգամ 1963թ հունվարի 31-ից մինչև 1963թ. մարտի 2-ը։ Ինչպես Թրումեն Կապոտի «Սառնասիրտ սպանություն» գրքի համար, այդպես էլ Ինջի այս պիեսի համար ոգեշնչման աղբյուր դարձավ թերթի մի ռեպորտաժ անիմաստ սպանության մասին։ Պիեսում ուշադրությունը սևեռվում է միայնակ մայր Սյու Բարքերի (Քիմ Ստենլի) վրա, որ հանդիսանում է Չիկագոյի հանրախանութի գնորդ։ Այն ժամանակ, երբ Դոննին (Գրեգորի Ռոզաքս)՝ Սյուի ապօրինի զավակը, գտնվում է ուղղիչ տանը, Սյուն Cadillac-ի վաճառող Բերն Սլովենկի հետ մտնում է կապի մեջ։ Երբ Դոննին վերադառնում է տուն, սրվում են կոնֆլիկտները, և անչափահաս տղան հայտնվում է զգացմունքային անդունդի եզրին։ Պիեսի վերջում հայտնվում է նոր հերոս՝ Դոնիի ընկերուհին։ Նա հրավիրում է աղջկան իր բնակարանը և սպանում է առանց նախազգուշացնելու, երբ փակվում է վարագույրը։

1972թ. Փինիքսում (Արիզոնա նահանգ) կայացավ Ինջի «Վերջին թղթապանակ» պիեսը։ Այն թողարկվեց Ռոբերտ Բոբ Ջոնսոնի և ռեժիսոր Քեյթ Անդերսենի շնորհիվ Southwest Ensemble թատրոնում։ Բեմադրության մեջ զբաղված էին Նիկ Նոլտեն, Ջիմ Մատցը և Ռիչարդ Էլմորը։ Ապա այն բենադրվեց Լոս Անջելես Ինջի ինքնսպանությունից մի քանի օր անց։ Ֆենիքսի յուրօրինակ բեմադրություն ճանաչվեց The Arizona Republic թերթի կողմից և հայտարարվեց «1972թ լավագույն պիես», իսկ Լոս Անջելեսի բեմադրությունը Նոլտին բերեց մրցանակ և օգնեց նրան կինոկարերայում առաջ գնալ։ «Վերջին թղթապանակ» պիեսը Ինջի երեք պիեսներից մեկն է, որում արծարծվում է հոմոսեքսուալիզմի թեման։ Առաջին նման պիեսը մեկ գործողությամբ «Տղան նկուղում» պիեսն էր՝ բեմադրված 1950-ական թվականներին և հրապարակված 1962թ.: Սա Ինջի առաջին գործն էր, որտեղ բացեիբաց խոսվում է հոմոսեքսուալիզմի մասին։ Ուիլյամի ուրիշ երկու պիեսներում առկա է գեյ հերոս, դա Պինկն է «Որտե՞ղ է հայրիկը» պիսում(1966) և Արչին է «Վերջին թղթապանակ» պիեսում[18]։ Ինը Ինջը ևս պատկանել է սեքսուալ փոքրամասնությանը, թեպետ երբեք էլ պաշտոնապես չի հրապարակել դա։

1975թ. արդեն նրա մահից հետո Բրոդվեյում կայացավ «Ամառային ընկեր» պիեսի պրեմիերան, որը նրա ավելի վաղ շրջանի «Պիկնիկ» պիեսի վերամշակումն էր։

2009թ. հանրությանը ներկայացվեց Ինջի շուրջ 25 անհայտ պիեսներ։ Ինջի պիեսները Ինդեպենդենս քաղաքի հանրային քոլեջի կայքում, գրադարանում, որտեղ պահվել էին բազում տարիներ[19], հասանելի դարձան դիտելու, բայց ոչ պատճենելու կամ վերցնելու համար։ Երեք գործողությամբ «Հիմնական ճանապարհից դուրս» պիեսը 2009թ մայիսի 11-ին կարդացվեց նյույորքյան Flea Theater -ում։ Մեկ գործողությամբ «Սպանություն» պիեսը բեմադրվեց 2009թ օգոստոսի 27-ին Խոսե Անխել Սանտանայի կողմից նյույորքյան 59E59 Theater-ում։ Այստեղ գլխավոր դերակատարներն էին Նիլ Հաֆֆը և Ջեյ ՋեյՔանդլը։ Ապա ևս 6 պիես բեմադրվեց 2009թ ապրիլին Ուիլյամ Ինջի թատերական փառատոնի ընթացքում։ Այդ պիեսները մեկ ժողովածուով հրապարակվեցին նաև Ինդեպենդենսի համայնքային քոլեջի կողմից[20]։

Հեռուստատեսություն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1961թ. Ուիլյամ Ինջը ստացավ «Օսկար» «Շքեղություն խոտի մեջ» պիեսի լավագույն սցենարի համար։ 1961/1962թթ եթերաշրջանի ժամանակ Ինջը սցենարիստ-ղեկավար դեր ստանձնեց «Կանգառ» սերիալում, որը ցուցադրվում է ABC հեռուստաալիքով[21]։ Այս սերիալի հիմքում Ինջի մեկ գործողությամբ հայտնի պիեսն էր։

1962թ. Ջեյմս Լեո Հերլիխի «Ամեն բան կկարգավորվի» վեպի հիման վրա Ուիլյամը գրեց սցենար, որի հիման վրա էլ Ջոն Ֆրանկենհայմերը նկարահանեց համանուն իր ֆիլմը։

1965թ. թողարկվեց Հարվի Հարթի «Բաս Ռալիի վերադարձը» ֆիլմը կրկին Ինջի սցենարով, սակայն սցենարում ռեժիսորի կատարած փոփոխությունների հետ համաձայն չէր ինքը հեղինակը, ինչի համար էլ պահանջեց, որ ֆիլմի վերջում փոխվի իր անուն ազգանունը «Ուոլտր Գեյջ»-ով։

1963թ․ Ինջը պայմանավորվել էր CBS հեռուստաալիքի հետ մեկ ժամ տևողությամբ Միջին Արևմուտքում գտնվող ընտանիքի մասին հեռուստատեսային դրամա նկարահանելու համար։ Վեց կերպարով ֆիլմն ուներ պայմանական վերնագիր և նախատեսված էր մեկ սեզոնի համար։ Դրա փոխարեն Ինջը գրեց իր «Հիմնական ճանապարհից դուրս» պիեսի հիման վրա «Քաղաքի ծայրամասում» վերնագրով սցենար, որը ցուցադրվեց 1964թ․ նոյեմբերի 6-ին NBC հեռուստաալիքով։ Ինքը Ինջ նկարահանվեց այդ ֆիլմում քաղաքային բժշկի դերում[22][23]։

Սիրավեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինջը գրել է երկու սիրավեպ, որոնցից երկուսի դեպքերն էլ կատարվում են Կանզաս նահանգի հորինված Ֆրիդոմ քաղաքում։ Առաջինը «Հաջողություն, միս Վայկոֆ»[24]։ Գլխավոր հերոսուհին՝ Էվելին Վիկսոնը, որ լատիներենի ուսուցչուհի էր ավագ դպրոցում, կորցրել էր աշխատանքը դպրոցի սևամորթ պահակի հետ կապի պատճառով։ Վեպի թեմաները ներառում են հասարակական բարքերը, ռասիզմը, սեռական լարվածությունը և սոցիալական նվաստացումը 1950-ականների վերջին։ Վեպը նկարահանվել է 1979 թվականին։

1971թ․ լույս տեսավ Ինջի երկրորդ սիրավեպը «Իմ տղան հրաշալի վարորդ է»[25]։ Սա ինքնակենսագրական գիրք էր, որ պատմում է Հանսենների ընտանիքի կյանքի մասին 1919 թվականից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության համայնքային քոլեջում է գտնվում Ուիլյամ Ինջի հավաքածուն՝ դրամատուրգի փաստաթղթերի ամենածավալուն հավաքածուն, ներառյալ 400 ձեռագրեր, ֆիլմեր, նամակագրություն, թատերական ծրագրեր և Ինջի աշխատանքին առնչվող այլ իրեր[26]։ Նաև Ինջի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթերի հավաքածուները հասանելի են Պիտսբուրգի համալսարանի Լեոնարդ Հ. Աքս գրադարանում, Պիտսբուրգում (Կանզաս)[en][27] և Քենեթ Սփենսերի հետազոտական գրադարանում[en] (անգլ. Քենեթ Սփենսերի հետազոտական գրադարան) Կանզասի համալսարանում[28]։

Անկախության համայնքային քոլեջում գործում է Ուիլյամ Ինջի արվեստի կենտրոն։ 1982 թվականից կենտրոնը հովանավորում է Ուիլյամ Ինջի ամենամյա թատերական փառատոնը։

1995 թվականի մայիսի 21-ին Ուիլյամ Ինջը աստղ ստացավ Սենթ Լուիսի Փառքի ծառուղում[29][30]։

Կանզասի համալսարանի արվեստի դպրոցում գործում է Ուիլյամ Ինջի անվան փորձարարական թատրոն։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[31]
  • 1950 — «Վերադարձիր, փոքրիկ Շեբի» (англ. Come Back, Little Sheba)
  • 1953 — «Պիկնիկ» (англ. Picnic)
  • 1955 — «Կանգառ» (англ. Bus Stop)
  • 1957 — «Մութ է աստիճանների վերևում» (англ. The Dark at the Top of the Stairs) (переработанная «Далеко от небес»)
  • 1959 — «Վարդերի կորուստ» (англ. A Loss of Roses)
  • 1962 — «Ամառային ընկեր» (англ. Summer Brave) (переработанный «Пикник»)[32]
  • 1963 — «Բնական ջերմություն» (англ. Natural Affection)
  • 1966 — «Որտեղ է հայրիկը» (англ. Where's Daddy?)
  • 1973 — «Վերջին թղթապանակ» (англ. The Last Pad)[33]
  • «Հիմնական ճանապարհից դուրս» (англ. Off the Main Road)[34]
Համառոտ պիեսներ[20]
  • 1947 — «Երկնքից հեռու» (англ. Farther Off from Heaven)
  • 1953 — «Փառք ծաղկի մեջ» (англ. Glory in the Flower)
  • 1962 — «Տղան նկուղում» (англ. The Boy in the Basement)
  • «Սպանություն» (англ. The Killing)[35]
  • «Սիրել մահը» (англ. The Love Death)
  • «Լուռ զանգ» (англ. The Silent Call)
  • «Տհաճ շնչառություն» (англ. Bad Breath)
  • «Առավոտը ծովափին» (англ. Morning on the Beach)
  • «Տեղաշարժ» (англ. Moving In)
  • «Սպանություն» (англ. A Murder)
Սցենարներ
  • 1961 — «Շքեղություն խոտի մեջ» (англ. Splendor in the Grass)
  • 1961/1962 — «Կանգառ[en]» (англ. Bus Stop)
  • 1963 — «Ամեն բան կկարգավորվի[en]» (англ. All Fall Down)
  • 1964 — «Քաղաքի ծայրամասում» (англ. Out on the Outskirts of Town) (переработанная «Вне главной дороги»)
  • 1965 — «Բաս Ռալլիի վերադարձը[en]» (англ. Bus Riley's Back in Town) (в титрах как Уолтер Гейдж)
Վեպեր
  • 1970 — «Հաջողություն, միս Ֆայկոֆֆ» (англ. Good Luck, Miss Wyckoff)
  • 1971 — «Իմ տղան հրաշալի վարորդ է» (англ. My Son Is a Splendid Driver)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnson, Jeff. William Inge and the Subversion of Gender: Rewriting Stereotypes in the Plays, Novels, and Screenplays. Jefferson, North Carolina: McFarland and Company, 2005.
  • Radavich, David. «William Inge’s Dramatic Mindscape.» South Dakota Review 42:3 (Fall 2004): 49-69.
  • Voss, Ralph F. A Life of William Inge: The Strains of Triumph. Lawrence, Kansas: University Press of Kansas, 2000. ISBN 978-0-7006-0442-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • William Inge at the Internet Off-Broadway Database (англ.)
  • William Inge Center for the Arts, at Independence Community College, in Independence, Kansas (англ.)
  • Blog about William Inge and Barbara Baxley at New York Public Library (англ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=william+inge&nom_acteur=INGE%20William&ident=19243&debut=0&record=0&from=ok
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
  7. «Inge - Definitions from Dictionary.com». Dictionary.reference.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  8. Inge Connell, Helene William Inge: Essays and Reminiscences on the Plays and the Man / Bryer, Jackson R.; Hartig, Mary C.. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2014. — С. 201.
  9. «William Inge Biography». William Inge Center for the Arts (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. «Notable Sigma Nu Members». Sigma Nu Fraternity, Inc. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «Inge's Funeral Today». The New York Times (անգլերեն). 1973 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.(subscription required)
  12. 12,0 12,1 Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 22980-22981). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  13. Roberts, Jerry The Great American Playwrights on the Screen. — Applause Theater and Cinema Books[en], 2003. — С. 268. — ISBN 1557835128
  14. «William Inge's Broadway Demons». Broadway.tv. 2010 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  15. «Bus Stop». The Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. Crowther, Bosley (1956 թ․ սեպտեմբերի 1). «The Screen: Marilyn Monroe Arrives; Glitters as Floozie in 'Bus Stop' at Roxy Stork Over Britain Tasteless Melodrama» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. «The Dark at the Top of the Stairs». The Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  18. Chipman, Jay Scott (2002). «Inge, William Motter». glbtq.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Belcher, David Out of Kansas, Into the World: A Trove of Inge Plays(անգլ.) // The New York Times. — 2009. — С. C3. — ISSN 0362-4331. Архивировано из первоисточника 5 Սեպտեմբերի 2012.
  20. 20,0 20,1 Inge, William A Complex Evening: Six Short Plays By William Inge. — Independence, Kansas: Independence Community College Press with On Stage Press, 2009. — ISBN 0988509709
  21. Jerry; Roberts Roberts, Jerry. ''The Great American Playwrights on the Screen: A Critical Guide to Film, TV, Video and DVD''. Applause, 2003. — 2003. — ISBN 978-1-55783-512-3
  22. Hetrick, Adam "Lost" Inge Play Off the Main Road(անգլ.) // Playbill[en] : magazine. — 2012. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2018.
  23. Paulson, Michael (2015 թ․ հունիսի 18). «Resurrecting Inge's Aching Empathy in 'Off the Main Road'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  24. Inge, William Good Luck, Miss Wyckoff. — Atlantic Little Brown, 1970.
  25. Inge, William My Son Is a Splendid Driver. — Little Brown & Company, 1971.
  26. «William Inge Collection». Ingecenter.org. 1981 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  27. «The William Motter Inge Collection». Leonard H. Axe Library (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. «William Inge collection». University of Kansas Libraries (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  29. St. Louis Walk of Fame. «St. Louis Walk of Fame Inductees». stlouiswalkoffame.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  30. «William Inge». St. Louis Walk of Fame (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. «William Inge». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  32. Inge, William Summer Brave. — New York: Dramatists Play Service Inc., 1962.
  33. Loynd, Ray (1990 թ․ հոկտեմբերի 17). «STAGE REVIEW : 'Pad': Strong Execution of Inge Drama» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  34. Soloski, Alexis (2015 թ․ հուլիսի 3). «Off the Main Road review – Inge's lost play loses the audience». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  35. Jaworowski, Ken (2009 թ․ օգոստոսի 7). «A Death Requested, and Other Tales». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.