Ուեսթ Քոսթ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեսթ Քոսթ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱրևմտյան Կապ, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաքԼանգեբաան
Կոորդինատներ33°07′34″ հվ. լ. 18°02′41″ ավ. ե.HGЯO
Տարածք36259.8 հետկար
Հիմնադրված է1985
Ղեկավարող
կազմակերպություն
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր
Կայքwww.sanparks.org
Քարտեզ
 West Coast National Park Վիքիպահեստում

Ուեսթ Քոսթ ազգային պարկ (անգլ.՝ West Coast National Park), գտնվում է ՀԱՀ Արևմտյան Կապ նահանգի Քեյփթաուն քաղաքից 120 կմ հյուսիս։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը զբաղեցնում է 27500 հեկտար տարածք, ներառյալ Լանգեբաան Լագունան (6000 հա), որտեղ գտնվում են հարավաֆրիկյան աղուտների շուրջ 30 %-ը։ Ազգային պարկը գտնվում է արևմուտքից Ատլանտյան օվկիանոսի և արևելքից R27 ափամերձ ավտոմայրուղու միջև, հարավից Իզերֆոնտեյն քաղաքի և հյուսիսից Լանգեբաան Լագունայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի պահպանվի Լանգեբաան Լագունայի արժեքավոր էկոհամակարգը, 1985 թվականին լագունայի շրջակայքի ողջ տարածքը, ներառյալ ափամերձ չորս կղզիները, հայտարարվեց ազգային պարկ։ 1987 թվականին պարկի կազմի մեջ ընդգրկվեց Պոստբերգ մասնավոր արգելանոցը 1800 հա մակերեսով։ Ազգային պարկի այս մասը մինչ օրս գտնվում է մասնավորի տիրապետության ներքո, բայց կառավարվում է Ազգային պարկերի ծառայության կողմից։ 2000 թվականից ի վեր այգին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քեյփ-Ուեստ-Քոսթի կենսոլորտային արգելոցի մի մասը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հազվագյուտ է լինում 4 °C-ից ցածր, իսկ առավելագույնը 34 °C-ից բարձր։ Անձրևները գալիս են հիմնականում մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը կարևորվում է իր տարածքում բնակվող թռչունների մեծ քանակով։ Ամռանը այստեղ բնակվում են շուրջ 750 000 թռչուն, որոնց մեծ մասը համարվում են հյուսիսային կիսագնդից չվող թռչուններ։ Պարկի արևմտյան ափերը ողողում են ձկնատեսակներով հարուստ Բենգալական հոսքի ջրերը, որոնք էլ կեր են դառնում թռչունների մեծ երամների համար։ Հատկապես շատ թռչուններ կան պարկին պատկանող հետևյալ կղզիներում`

  • Մալխաս կղզի (18 հա)՝ 70 000 ծովային թռչուն (Sulidae)
  • Սխաապեն կղզի (29 հա)՝ ջրագռավների մեծ գաղութ
  • Մարկուս կղզի (17 հա)՝ աչքավոր պինգվինների աշխարհում ամենամեծ գաղութը
  • Յուտեն կղզի (43 հա)

Խոշոր կաթնասուններից ներկայացված են` այծքաղը, եզնայծը, մեծ կուդուն, կոնգոնին, բուբալը, զեբրը, վիթը, գորշացուլը և գնուն։

Պարկը համարվում է նաև ֆինբոշ տեսակի թփուտների հայրենիք, որոնք կարելի է գտնել միայն Հարավային Աֆրիկայի հարավարևմտյան մասում, Կապի բուսական շրջանում, որն էլ համարվում է բուսական աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկը։ Գարնան ամիսներին (օգոստոսից մինչև հոկտեմբեր), երբ ամբողջ բուսականությունը սկսում է ծաղկել, պարկի հյուսիսարևմտյան մասը դառնում է զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Պոստբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային ծաղիկները Պոստբերգում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Տեսարան դեպի 'uitkyk' տանող ճանապարհներից մեկից
Գարնանային ծաղիկները Պոստբերգում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Տեսարան դեպի 'uitkyk' տանող ճանապարհներից մեկից

Պոստբերգ տարածքում գարնանային ծաղկե գորգեր կարելի է տեսնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այստեղ հաճախ հանդիպող բուսատեսակներն են՝ Suurvy (Carpobrotus edulis), Elandsvy (Carpobrotus acinaciformis), Gousblom (Arctotis hirsuta), Bokbaai vygie (Dorotheanthus bellidiformis), White rain daisy (Dimorphotheca pluvialis), Sporrie (Heliophila coronopifolia), Magriet (Ursinia anthemoides), Soetuintjie (Moraea fugax)[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chittenden, Hugh (1992). Top Birding Spots in Southern Africa. Southern. p. 367. ISBN 1 86812 419 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսթ Քոսթ (ազգային պարկ)» հոդվածին։