Ուեյդ Նիկերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյդ Նիկերկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝աֆրիկաանս՝ Wayde van Niekerk
Մասնագիտացում՝վազորդ
Երկիր՝ ՀԱՀ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 15, 1992(1992-07-15)[1] (31 տարեկան)
Ծննդավայր՝Քեյփթաուն, ՀԱՀ
183 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Ուեյդ վան Նիկերկ (աֆրիկաանս՝ Wayde van Niekerk, հուլիսի 15, 1992(1992-07-15)[1], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի թեթև ատլետ, որը մասնագիտացել է 200 և 400 մետր հեռավորությունների վազքի վրա։ 400 մետր հեռավորության վազքի 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն։ 2016 թվականից 400 մետր հեռավորության վազքի ռեկորդակիր է. գերազանցել է Մայքլ Ջոնսոնի ռեկորդը, որն անփոփոխ է եղել 16 տարի։

Wayde van Niekerk 080817 London 2017ceopped.jpg

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին միջազգային մրցույթը եղել է 2010 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ նա զբաղեցրել է 4-րդ տեղը 200 մետր վազքում[2]։ 2013 թվականին Կազանում կայացած ամառային Ունիվերսիադայի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ` 4 × 400 մետր էստաֆետում։

2015 թվականի հուլիսի 4-ին «Meeting Areva» մրցումներում 400 մետր վազքի ռեկորդ է սահմանել՝ 43,96 վրկ ցուցանիշով։ Նա դարձել է առաջին աֆրիկացին, ում հաջողվել է այդ հեռավորությունը վազել 44 վայրկյանից արագ[3]։ Նրա ռեկորդը անփոփոխ է մնացել ընդամենը մեկ օր, քանի որ արդեն 2015 թվականի հուլիսի 5-ին Աիզեկ Մակուալան ցույց է տվել 43,72 արդյունքը։

2015 թվականին Աֆրիկայի ռեկորդով (43,48) դարձել է աշխարհի առաջնության հաղթող։ Այդ արդյունքն այս հեռավորության ամենաարագ ցուցանիշների ցանկում դարձել է չորրորդը[4]։

2016 թվականի օգոստոսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ 43,03` գերազանցելով 1999 թվականի Մայքլ Ջոնսոնի ռեկորդը (43,18)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Focus on Athletes biographies Wayde van Niekerk
  3. Wayde van Niekerk makes history in Paris — IAAF Diamond League
  4. 400 METRES — MEN — SENIOR — OUTDOOR
  5. «Ван Никерк установил мировой рекорд в беге на 400 м - Газета.Ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյդ Նիկերկ» հոդվածին։