Որմնաբույս կարճաթերթիկավոր
Որմնաբույս կարճաթերթիկավոր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Arenaria brachypetala
|
Որմնաբույս կարճաթերթիկավոր (լատին․՝ Arenaria brachypetala), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա խոտաբույս է՝ 20-40 սմ բարձրությամբ։ Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ են, դեղնավուն ու կանաչավուն, իսկ բաժակաթերթերը բթացած են։ Բույսի ներքևի մասի տերևները մահացած են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ՝ Փոքր Իլկասար)։ Աճում է նաև Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Տեսակին, կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ, սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.