Որդու ծննդյանը սպասող հյուսնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որդու ծննդյանը սպասող հյուսնը
Որդու ծննդյանը սպասող հյուսնը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրպատմական դրամա
Թվական2011
Լեզուհայերեն
անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՆարինե Մալյան
ՊրոդյուսերՆարինե Մալյան
Սցենարի հեղինակԱրտեմ Մելքումյան
ՕպերատորՎահագն Տեր-Հակոբյան
ԵրաժշտությունՍամվել Սարյան
Հնչյունը`Լևոն Հախվերդյան
ԿինոընկերությունՀայաստանի ազգային կինոկենտրոն
Հենրիկ Մալյան մշակութային հիմնադրամ
Տևողություն15 րոպե

«Որդու ծննդյանը սպասող հյուսնը», 2011 թվականին բեմադրիչ-ռեժիսոր Նարինե Մալյանի նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, որն էկրանավորվել է Աղասի Այվազյանի «Դանիել մշտաբնակը» պատմվածքի հիման վրա[1]։

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանդամ ընտանիքի հայր Դանիելն աղքատ ու խեղճ մարդ է, ով օրվա հացը վաստակում է հյուսնությամբ։ Դանիելը սպասում է որդու ծննդյանը։ Ապրում է ամենօրյա նույն առօրյայով՝ լուսաբաց, կնոջ նախատինք, երեխեքի լուռ տառապանք, ապրուստի կռիվ, դառը քուն։ Ինչ գործ պատահի՝ անում է։ Մի օր էլ Դանիելը խաչելության գործ է անում՝ չիմանալով, որ երեք խաչյալներից մեկը Հիսուս Նազովրեցին է։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել՝ Առնոլդ Ղազարյան
  • Դանիելի կինը՝ Քրիստինա Հովակիմյան
  • Դանիելի դուստր՝ Աննա Մկրտչյան
  • Դանիելի դուստր՝ Գիսանե Թութունջյան դ’Վարդավան
  • Աննա Խաչատրյան
  • Դավիթ Գասպարյան

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք ինչ ուզել ենք ասել, արտահայտել, կարողացել ենք այդ 15 րոպեների ընթացքում ասել, ավելին՝ պետք է լինեին երկար կադրեր, որից հետո հանդիսատեսը կասեր՝ ինչի՞ եք այդքան երկարացրել, չէ՞ որ 15 րոպեի մեջ հասկացանք ինչ է կատարվում։ Այսինքն՝ հանդիսատեսը միշտ դժգոհելու տեղ ունի, բայց այս դեպքում հաճելի է այդ դժգոհությունը, դա նշանակում է՝ կապվել են ֆիլմի տրամադրությանը, ֆիլմի ասելիքին, որ ուզում են էլի շարունակություն տեսնել։ Ամեն դեպքում, փորձել էինք մեր ուզած ֆիլմը նկարահանել, երևի մեր ուզած կինոյի կարիքը բացի մեզանից ուրիշ մարդիկ էլ ունեն, ու գուցե հենց այդ պատճառով է, որ մարդիկ ուզում են ֆիլմի հետ կապված ինչ-որ պահեր երկարացնել։
- Նարինե Մալյան
Նարինե Մալյանի ֆիլմը մի նրբաճաշակ կինոնովել է, որում Աստծո որդու քրիստոնեական լեգենդը ներկայացվում է Մարդու որդու` սովալլուկ բազմանդամ ընտանիքի հանապազօրյա հացը Քրիստոսին գամելով վաստակող հյուսն Դանիելի տեսանկյունից։ Զուսպ, խորունկ և ժլատ արտահայտչամիջոցներով՝ արվեստասերին հրամցվում է մի գունեղ գեղարվեստական կտավ ու կարևորը` առանց ինքնանպատակ արտառոց հնարքների և զարմացնելու միտում հետամտող աճպարարության։ Պարզ ու խորախորհուրդ մի կինոպոեմ, որից Վերածննդի դարաշրջանի շարժական կտավի տպավորություն ես ստանում և գեղագիտական վայելք ապրում։ Այդուհանդերձ, ուզում եմ ասել՝ ֆիլմի կարճ տևողությունը չի գոհացնում։ Վստահ եմ, որ սրանում վճռորոշ դերակատարություն է ունեցել նյութական ռեսուրսների սղությունը։ Չես հասցնում խորամուխ լինել «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» դրվագապատումի ենթիմաստներում։ Ակնկալում ես թե ասելիքի, թե կինոժապավենի առավել մեծամասշտաբ էպիկական զարգացում` հորից դստերը փոխանցված մալյանական նույն սինթետիկ գեղագիտությամբ։
- Նվարդ Ասատրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]