Ոսկյա կետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկյա կետեր, ոսկու շրջանառության, և երկրների միջև ոսկու ազատ շարժման պայմաններում մետաղադրամի պարիտետից արժույթների կուրսի տատանումների վերին և ստորին սահմանները։ Որոշվում են երկրների միջև ոսկու տեղափոխման ծախսերով (փաթեթավորում, տրանսպորտ, ապահովագրություն և այլն)։ Արժույթյի կուրսը չի կարող անցնել ոսկյա կետերի վերին և ստորին սահմանները։

Վերին սահմանն անցնելու դեպքում վճարողին ձեռնտու էր ոսկին ուղարկել վարկատու երկիր և փոխանակել այն ազգային վասուտայի պարիտետով, որով կատարվելու էր վճարումը։ Ստորին սահմանին հասնելու դեպքում նպատակահարմար էր ոսկին արտահանել երկրից։ արժույթյի սահմանային ստորին կուրսը այլ կերպ կոչվում է արտահանման, իսկ սահմանային բարձր կուրսը՝ ներմուծման ոսկյա կետերը։ Ոսկու ստանդարտի վերացմամբ և արժույթյին սահմանափակումների կիրառմամբ դրանք կորցրեցին իրենց գործնական նշանակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634