Շքամուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարտրի Աստվածամոր տաճարի կենտրոնական դուռը
1rightarrow.png  Տես նաև  Պորտալ (այլ կիրառումներ) 

Շքամուտք կամ Պորտալ - (լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպաս), հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի ճարտարապետորեն ձևավորված մուտքի բացվածք։[1] Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է հարդարված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով։[2]

Պատմական ակնարկ[խմբագրել]

Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հունա-հռոմեական ճարտարապետությանը առավել բնորոշ են պարզ հարդարանքով շքամուտքերը, Միջագետքին՝ կամարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի շքամուտքերը։ 11-րդ դարից ռոմանական, գոթական և ռուսական ճարտարապետություններում տարածում են գտել կամարակապ հեռանկարային շքամուտքերը։ Վերածննդի և բարոկկոյի շրջանում մշակվել են շքամուտքեր, որմնամույթերով և սյուներով, որոնք կրում են անտաբլիմենտ կամ՝ ճակտոն։

Շքամուտքը հայկական ճարտարապետությունում[խմբագրել]

Հայկական ճարտարապետության մեջ կառույցի ձևավորման կարևոր մասն է կազմում շքամուտքը։ Նա կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով՝ բուսական, երկրաչափական, գունավոր քարերով տարբեր եկրաչափական դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ։ Միջնադարում տարածված է եղել հարդարման յոթ տեսակ, ընդ որում հարդարման մոտիվները երբեք չեն կրկնվում։[3]

4-ից 7-րդ դարեր[խմբագրել]

4-ից 7-րդ դարերում տարածված է եղել շքամուտքի երկու հիմնական ձև։


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1983
  2. Ching, Francis (1997)։ A Visual Dictionary of Architecture։ New York: Van Nostrand Reinhold։ ISBN 0-442-02462-2։ 
  3. Ш. Р. Азатян, Армянские порталы, Ереван (ռուսերեն)