Շքածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շքածառ (Araucaria), արաուկարիա, շքածառազգիների ընտանիքի ասեղնատերև բույսերի ցեղ։ Խոշոր, 30-60 և նույնիսկ 90 մ բարձրությամբ ծառեր են։ Առաջացնում են երկու տիպի կոներ՝ կլորավուն (իգական, տրամագիծը՝ 20 սմ) և երկարավուն (արական, երկարությունը՝ 15-20 սմ)։ Հայտնի է շքածառի 20 տեսակ՝ տարածված Ավստրալիայում, Նոր Գվինեա, Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ կղզիներում և Ամերիկայում։ Սերմերը մեծ մասամբ ուտելի են։ Շքածառի որոշ տեսակներ օգտագործվում են քաղաքների և պուրակների կանաչապատման մեջ, աճեցվում սենյակներում ու ջերմոցներում։ Բնափայտը կիրառվում է ատաղձագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png