Շուղեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շուղեք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներՇաուլեք, Շրուղեք, Շուղեգ, Շուղեկ, Շուղըք, Շուղիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունշուղեքցի
Ժամային գոտիUTC+3

Շուղեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։ Եղել է պարտեզներով հարուստ հայաբնակ գյուղ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին ուներ 70 տուն, իսկ 1914 թվականին 120 տուն հայ բնակիչ։ Գյուղն ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության շատ քիչ մասին է հաջողվել փրկվել[1]։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուղեքն ուներ Սուրբ Մործաքո անունով հայկական եկեղեցի։ Գյուղում կար վարժարան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 158

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։