Jump to content

Շոտլանդական վիսկիի ժառանգության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդական վիսկիի ժառանգության կենտրոն
Տեսակթանգարան և տեսարժան վայր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԷդինբուրգ
ՎայրԷդինբուրգ
Հիմնադրվել է1987
Այցելուներ238 542 մարդ
Կայքscotchwhiskyexperience.co.uk
Քարտեզ
Քարտեզ

Շոտլանդական վիսկիի ժառանգության կենտրոն (անգլ.՝ Scotch Whisky Heritage Centre), շոտլանդական վիսկիի թանգարան, որտեղ պահվում է շշերի ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 3500 հատ։ Շոտլանդական վիսկիի պատմության և զարգացման մեջ զբոսաշրջիկներին մշտապես ներգրավելու համար այս ըմպելիքն արտադրող 19 առանձին ընկերություններ, ներդնելով 2 միլիոն ֆունտ, 1987 թվականի հուլիսին հիմնել են Վիսկիի ժառանգության կենտրոնը։

Կենտրոնը գտնվում է Էդինբուրգյան դղյակի մոտ՝ Էդինբուրգ հին քաղաքում՝ Թագավորական Մղոն Քաստլհիլլ 354 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1988 թվականին նախկին դպրոցի շենքում։ Դպրոցը եղել է խառը (տղաների և աղջիկների համար), փակվել է 1951 թվականին դպրոցների թվի կրճատման պատճառով։ Դրանից հետո շենքն օգտագործվել է որպես հասարակական սննդի դպրոց և համավաճառ խանութ։

1987 թվականի հուլիսին Շոտլանդական վիսկի արտադրող 19 առանձին ընկերություններ համատեղ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ են ներդրել Շոտլանդական վիսկիի ժառանգության կենտրոնի ստեղծման համար․ մշտական տեսարժան վայր՝ հիմնված շոտլանդական վիսկիի պատմության և զարգացման վրա։ Թանգարանը բացվել է 1988 թվականի մայիսի 5-ին, իսկ 2006 թվականին այն փոխել է անվանումը՝ դառնալով «The SCOTCH WHISKY EXPERIENCE»։

2008 թվականին թանգարանում հավաքվել է 3384 շիշ շոտլանդական վիսկի։ Հավաքածուն 35 տարվա ընթացքում ստեղծել է բրազիլացի էնտուզիաստ Քլայվ Վիդիկը, որը կարծում էր, որ շոտլանդական վիսկին պետք է պահվի Շոտլանդիայում[1]։ Հավաքածուն տեղակայված է հատուկ մշակված ապակե և մարմարե պահեստում և բացվել Է Շոտլանդիայի 4-րդ առաջին նախարար Ալեքս Սալմոնդի կողմից 2009 թվականի մայիսին[2]։ 2012 թվականին թանգարանը վերանորոգվել է 1 մլն ֆունտով։ Ավելացվել են բազմաթիվ նոր հնարավորություններ, ներառյալ՝ ինտերակտիվ համտեսման քարտեզը և սենսորային էկրանով թորման ուղեցույցը[3]։ Նույն թվականին առաջին անգամ տեղի է ունեցել է «Ոգելից խմիչքների միջազգային մրցույթը»[4]։

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկների համար կազմակերպվում են շրջագայություններ շոտլանդական վիսկիի պատմության վերաբերյալ, ցուցադրվում են տեսանյութեր, որոնք բացահայտում են այս ըմպելիքի պատրաստման բոլոր փուլերը, ինչպես նաև հնարավորություն են տալիս համտեսել ավելի քան 100 տեսակի ըմպելիք Շոտլանդիայի չորս շրջաններից (Շոտլանդական լեռնաշխարհ, Speyside, Օրկնեյան կղզիներ, Հարթավայրային Շոտլանդիա)։ 2013 թվականին 300,000 մարդ այցելել է այս տեսարժան վայր և ավելի քան 155,000 մարդ մասնակցել է շրջագայությանը[5]։ Այդ թվերը 2014 թվականին աճել են մինչև 308,000 մարդ, որից 157,000 մարդ մասնակցել է շրջագայության։ Այցելուների մեծ մասը զբոսաշրջիկներ են Չինաստանից, Բրազիլիայից և Հնդկաստանից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC News». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  2. «Daily Record». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  3. «Scottish Licensed Trade News». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  4. «Whisky Drinker». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  5. «The Scotsman». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  6. «The Spirits Business». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]