Շերեփավոր հիդրոտուրբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելտոնի տուրբինը Վալխենզեի հիդրոէլեկտրակայանում (Գերմանիա)

Շերեփավոր հիդրոտուրբին, Պելտոնի տուրբին, (անգլ.՝ Pelton wheel, ամերիկացի ինժեներ Լեստեր Ալան Պելտոնի անունով), ջրի հոսքի կինետիկ էներգիան օգտագործող ակտիվ հիդրավլիկական տուրբինների առավել տարածված տեսակ։ Շերեփավոր հիդրոտուրբինի հոսային մասը բաղկացած է ծայրափողակից, աշխատանքային անվից և կողմնատար կանալից։ Ճնշման խողովակաշարից ջուրը ծայրափողակի միջով մատուցվում է աշխատող անվի թիակներին (շերեփներին)՝ շերեփի մեջտեղով անցնող շրջանագծի շոշափողի ուղղությամբ։ Շերեփավոր հիդրոտուրբինների մեծ մասն ունի 18-26 թիակ։ Տարբերում են հորիզոնական և ուղղաձիգ լիսեռով շերեփավոր հիդրոտուրբիններ։ Շերեփավոր հիդրոտուրբինների հզորությունը հասնում է մինչև 110 Մվտ․ դրանք սովորաբար կիրառում են 500-600 ֊մետրից ավելի էջքի դեպքում։ Տաթևի ՀԷԿ-ում գործում են 54,6 Մվտ հզորության շերեփավոր հիդրոտուրբիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերեփավոր հիդրոտուրբին» հոդվածին։