Շեկ, Շեխ, Շեյխ, Շըխեվուրդ, Շըխեուրդ, Շըխեուրտ, Շըխյուրդ(ի), Շըխյուրտի, Շիխ, Շիխյուրդի, լեռնագագաթ ՀայաստանիՍյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների հարավային մասում, Լիճք գյուղից 8,5 կմ հարավ-արևմուտք։ Բարձրությունը՝ 3576 մետր[1]։ Սակավ բուսականությամբ և քարքարոտ լեռ է[2]։ Հիշատակում է Ղ. Ալիշանը («Սիսական», էջ 302)[3]
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 92 — 150 էջ։