Շառաչող գազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառաչող գազի պատրաստման ագրեգատ (19-րդ դար)

Շառաչող գազ, 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդ։ Հրկիզելիս, տաքացնելիս, նույնիսկ ուժեղ լուսավորելիս պայթում է շառաչյունով (այստեղից՝ անվանումը)։ Սպունգանման պլատինի առկայությամբ այրվում է ավելի մեղմ։ 2H2+O2=2H2O+572,5 կջ (136,74 կկալ) ռեակցիայի պրոցեսում ստացվում են բարձր ջերմաստիճաններ (2800°С)։ Շառաչող գազի բոցը օգտագործվում է քվարցի, պլատինի և այլնի հալման, մետաղների կտրման, գազային եռակցման համար։ Երբեմն շառաչող գազ են անվանում նաև գազային այլ պայթուցիկ խառնուրդները (H2+Cl2, 2C2H2+5O2 և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 455