Շանդուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդուն

Շանդուն, թերակղզի Արևելյան Չինաստանում։ 350 Կմ մտնում է Դեղին ծովի մեջ։ Մակերևույթը լեռնոտ է, ափերը կտրտված են ծոցերով։ Բարձրությունը մինչև 923 մ է։ Լեռները ծածկված են թփուտներով։ Ափամերձ և միջլեռնային հարթավայրերը խիտ են բնակեցված։ Կան ցորենի, գետնանուշի, ծխախոտի ցանքատարածություններ, մրգատու այգիներ։ Շանդունում են Ցինդաո, Ցանտայ, Վեյհայ նավահանգիստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png