Շամբ, գետ ՀայաստանիՍյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակիԻշխանասար լեռնազանգվածի հարավային լանջից՝ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը 11,4 կմ է, ջրհավաք ավազանը՝ 22 կմ²։ Գետահովիտը ստորին հոսանքում V-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,22 մ³/վ է։ Գետաբերանում է Շամբի ջրամբարը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։