Շակկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շակկա
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես191,67 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն38 967 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0925
Փոստային դասիչ92019
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքcomune.sciacca.ag.it
Շակկա (Իտալիա)##
Շակկա (Իտալիա)

Շակկա (իտալ.՝ Sciacca), կոմունա Իտալիայում, Սիցիլիա մարզի Ագրիջենտո գավառում[2]։

Բնակչությունը կազմում է 40763 մարդ (2016 թ.), բնակչության խտությունը կազմում է 212,67 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 190,3 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 92019։ Հեռախոսային կոդը՝ 0925։

Բնակավայրի հովանավորը սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Բնակավայրի տոնը նշվում է փետրվարի 2-ին և օգոստոսի 15-ին։

Շակկան հայտնի է իր կերամիկայով, որի մասին անտիկ շրջանում հիշատակել է Դիոդորոս Սիկիլիացին։ Տեղական արտադրություն ծաղկեց արաբական ղեկավարության ժամանակ և երկրորդ ոսկե դարն ունեցավ XVI դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակկան Սիլենուտի կողմից հիմնվել է ռազմական ամրություն Ագրիջանտո քաղաքի հետ անվերջանալի պատերազմի ժամանակ։ Հռոմեացիներն այն կոչում էին «Սելինուտի Տերմաներ» (Thermae Selinuntinae). Արաբական տիրապետության ժամանակ քաղաքը արագորեն զարգացել է։ Այստեղից էլ «Շակկա» անվանումը, որը արաբերենով «աս-սակախ» նշանակում է «լողալ»։

Նորմանդացիները շարունակեցին ամրացնել քաղաքը, քանի որ գնահատեցին նրա ստրատեգիական դերը առևտրային ուղիները վերահսկելու համար։ Վերջին տարիներին եղան մի շարք պատերազմներ և քաղաքը կրկին ու կրկին ամրացրեցին` հատկապես Կարլ Վալուայի հարձակումներից պաշտպանվելու համար։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոննի Դանդի (1893—1965) — բռնցաքամարտիկ
  • Ջուզեպե Մարիո Բելանկա (1886—1960) — ավիացիոն ինժեներ
  • Անջելո Սկանդալիատո (1869—1917) — գնդապետ
  • Ջուզեպե Կամարանո (1766—1850) — նկարիչ
  • Մատեո Ջեզիդերատո (1750—1827) — նկարիչ
  • Ջիովանի Անտոնիո Մեդրանո (1703—1760) — ճարտարապետ
  • Կատակդո Ամադեի (1649—1693) — լոմպոզիտոր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сицилия. Земля вулканов и храмов. / А. Г. Москвин. — М.: Вече, 2010. — 320 с.: ил. / Автор идеи и проекта С. М. Бурыгин. — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Agrigento)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շակկա» հոդվածին։