Շաբ Գողթնեցի
Շաբ Գողթնեցի | ||
| ||
---|---|---|
1-ին դար | ||
Ծննդյան օր | 1-ին դար | |
Ծննդավայր | Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք | |
Դինաստիա | Գողթնեցիներ | |
Քաղաքացիություն | Մեծ Հայք | |
Ամուսին | Նշնա Գողթնեցի | |
Զավակներ | Խոսրով Գողթնեցի |
Շաբ Գողթնեցի (նաև՝ Շաբիթ Գողթնեցի[1][2], 1-ին դար, Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք), հայ նախարար Մեծ Հայքում, Գողթն գավառի տանուտեր, Գողթնեցիների նախարարական տոհմից[3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբ իշխանի որդին էր Խոսրովը, թոռը՝ Վահանը, և կինը՝ Նշնան[1][2][3][5]։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի պատմության՝ Շաբ իշխանի կառավարման ժամանակ` մ.թ. 1-ին դարի կեսին[1], Բարդուղիմեոս առաքյալը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով և անցնելով Արաքս գետը՝ մտնում է Սյունիք նահանգի սահմանները, ու սկսում է քարոզել Որդվատ գյուղում, Արևիք գավառում, Բաղքում և Գողթնում։ Տեղացիները, ընդունելով նրա քարոզությունը, մկրտվում են` Բարդուղիմեոս առաքյալի ձեռքով[5]։ Ապա նա կառուցում է եկեղեցի Գողթնի արևմտյան ծայրամասում, մի ժայռի վրա, իրենց կացարանի տեղում։ Եկեղեցու անունը դնում են Տյառնընդառաջ։ Այնուհետև Բարդուղիմեոսը Գողթն գավառի համար վերակացու է նշանակում իր աշակերտներից մեկին՝ Կումսին, ձեռնադրելով նրան եպիսկոպոս, իսկ ինքը գնում է Վանանդ գյուղ (Երնջակ գավառ)։ Որոշ ժամանակ անց մահանում է Կումսին, և տեղացի հավատացյալները չկամենալով առանց առաջնորդի մնալ, իրենց առաջնորդ դարձրին մի օտարականի՝ Բաբելաս անունով[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 310բ.
- ↑ 2,0 2,1 2,2 «Արշալոյս քրիստոնէութեան Հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, էջ 33.
- ↑ 3,0 3,1 3,2 «Սյունքի պատմություն», Ստեփանոս Օրբելյան, թարգմ., ներած. և ծանոթ.՝ Աշոտ Աբրահամյան, Երևան, 1986, գլուխ Զ, էջ 76-77.
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 100․
- ↑ 5,0 5,1 5,2 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 310.