Նուռ Լինուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆՈՒՌ Լինուքս
NUR Linux logo.png
Ընկերություն/
Ստեղծող
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային ծրագրավորման լաբորատորիա
ՕՀ ընտանիք UNIX–անման
Վերջին կայուն թողարկում {{{վերջին թողարկված տարբերակ}}} / 2010 Մարտի 15
ՕՀ միջուկի տեսակ Մոնոլիտ (Linux)
Լռելայն օգտագործողի միջերես GNOME
Կարգավիճակ վաղ փորձարկման փուլ
Կայք www.nurlinux.org

ՆՈՒՌ Լինուքսը (NUR: Nur's Ubuntu Reconstructed) հանդիսանում է Լինուքս օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այն մշակվում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային Ծրագրավորման Լաբորատորիայի կողմից[1]։ Այն հիմնված է Ուբունտու բաշխման վրա։

Պատմություն[խմբագրել]

Հայկական Լինուքս ստեղծելու միտքը ծագել և սկսել է զարգանալ 2009 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Որոշվեց համակարգը կառուցել հիմնվելով գոյություն ունեցող բաշխումներից որևէ մեկի հիման վրա, ինչը թույլ է տալիս խնայել շատ ժամանակ և այլ ռեսուրսներ։ Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, Ուբունտուն շատ հարմար համակարգ է՝ որպես նոր համակարգի հիմք ընդունելու համար։ Արդյունքում գրեթե ինքնաբերաբար առաջացավ անվանումը, որը և՛ խորհրդանշում է Հայաստանը, և՛ համահունչ է Լինուքսի ոճին՝ NUR: Nur's Ubuntu Reconstructed։

2010 թվականի մարտ ամսին պատրաստ էր համակարգի ալֆա տարբերակը։ Այն, անցնելով թեստավորման փուլ, ենթարկվեց որոշ փոփոխությունների։ Համակարգի առաջին տարբերակի թողարկումը պլանավորված է 2010 թվականի հունիսից ոչ ուշ։

Մշակողների խումբը[խմբագրել]

ՆՈՒՌ Լինուքսը մշակվում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային Ծրագրավորման Լաբորատորիայի կողմից։ Լաբորատորիան հիմնադրվել է 2007 թվականին որպես Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի և Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Համակարգային Ծրագրավորման Ինստիտուտի համատեղ նախագիծ։ Լաբորատորիայի աշխատակազմը ներառում է գիտության թեկնածուների, ասպիրանտների և մագիստրանտների։ Լաբորատորիան զբաղվում է Լինուքս օպերացիոն համակարգում մեծ տարածում գտած ծրագրային գրադարանների համար ավտոմատացված թեստերի մշակմամբ, ինչի պատճառով լաբորատորիայի աշխատակիցները կամա թե ակամա ամեն օր բավական սերտ կերպով առնչվում են Լինուքս համակարգի ամենատարբեր իրականացումների հետ։ Լաբորատորիան Համակարգային Ծրագրավորման Ինստիտուտի միջոցով համագործակցում է The Linux Foundation կազմակերպության հետ, որը ներկայումս հանդիսանում է աշխարհում Լինուքս համակարգով զբաղվող ամենալուրջ կառույցը։ Թեստավորվում են The Linux Foundation-ի կողմից ստեղծված Linux Standard Base համակարգում ընդգրկված գրադարանները։

ՆՈՒՌ Լինուքսի տարբերակները[խմբագրել]

ՆՈՒՌ Լինուքս համակարգի առաջնային նպատակն է հնարավորինս հեշտացնել հայ օգտագործողի անցումը այլ համակարգերից Լինուքս համակարգին։ Այդ նպատակով մշակողների խումբը հարմար է գտել իրականացնել համակարգի մի քանի տարբերակներ։ Մասնավորապես իրականացվում են Office, Home, Developer, Education տարբերակները։ Նրանցից յուրաքանչյուրը նախատեսած է համապատասխան բնագավառում օգտագործողի հարմարավետության բարձրացման համար։ Օրինակ՝ Developer տարբերակը տեղադրելուց անմիջապես հետո պատրաստ կլինի ծրագրային ապահովման մշակողների կողմից գրեթե առանց որևէ փոփոխության օգտագործման համար։ Այնտեղ ներառված են ինչպես կոմպիլյատորներ և ինտերպրետատորներ ամենատարբեր լեզուների համար ( ներառյալ՝ C, C++, C#, Java, PHP, PERL, TCL, Python, Awk ), այնպես էլ մի շարք գրադարաններ (ներառյալ՝ GLib, GObject, GTK+, Mono Runtime, JDK) և ծրագրերի մշակման ինտեգրացված միջավայրեր (ներառյալ՝ Geany, Eclipse, NetBeans)

Սեփական նախագծեր[խմբագրել]

ՆՈՒՌ Լինուքս համակարգում բացի Ուբունտու համակարգից փոխառված ծրագրերից նախատեսվում է (և արդեն մասամբ իրականացված է) ունենալ լաբորատորիայի կողմից մշակված սեփական ծրագրեր։ Մասնավորապես արդեն մշակված է հայկական ոչ-յունիքոդ ստեղնաշարը, որը թույլ կտա հայ օգտագործողին փոփոխել հին փաստաթղթերը և ստեղծել նորերը արդեն սովոր միջավայրում։ Իհարկե, քանի որ ոչ-յունիքոդ փաստաթղթերը քիչ-քիչ անցնում են պատմության գիրկը, ՆՈՒՌ Լինուքս համակարգում ներառված է նաև ծրագիր, որը կարող է փոխարկել հայերեն և ռուսերեն ոչ-յունիքոդ տեքստը յունիքոդ տեքսետի և հակառակը։

Բացի նշված հնարավարություններից ՆՈՒՌ Լինուքս համակարգում նախատեսվում է ունենալ նաև այլ սեփական ծրագրեր։ Մասնավորապես արդեն մշակվում է հեռախոսի միջոցով համակարգչի հեռակառավարման ծրագիր։ Այն թույլ կտա կառավարել ինչպես օպերացիոն համակարգի որոշ ֆունկցիաներ, այնպես էլ որոշ կոնկրետ ծրագրեր, ինչպիսիք են նվագարկիչները կամ ներկայացումներ ցուցադրող ծրագրերը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. http://news.am/arm/news/16315.html

Արտաքին հղումներ[խմբագրել]