Նոր տարվա վերանորոգում
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2019[1] |
Լեզու | ռուսերեն |
Պրոդյուսեր | Վադիմ Գալիգին |
Սցենարի հեղինակ | Էդվարդ Տոպոլ |
Դերակատարներ | Զոյա Բերբեր, Իրինա Ռոզանովա և Վիտալիա Կոռնիենկո |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Տևողություն | 82 րոպե |
«Նոր տարվա վերանորոգում», ռուսական կատակերգական ֆիլմ, ռեժիսորն է Արթուր Պինխասովը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 7-ին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղեցկուհի Մարգոն ունի ընդամենը 24 ժամ՝ դստեր և մոր ժամանման համար բնակարանը վերանորոգելու համար։ Փորձելով լուծում գտնել՝ նա պատահաբար օգնության հաղորդագրություն է ուղարկում հեռախոսի բոլոր կոնտոկտներին։ Այդ պահից սկսած դռան զանգն անընդհատ հնչում է, և Մարգարիտայի բնակարանում մեկը մյուսի հետևից հայտնվում են հին ու նոր ընկերներ՝ ռուս պատգամավորը, հրեա ուսուցիչը, ռեստորանի հայ սեփականատերը։ Այդ ամենին գումարած հայտնվում է ամերիկացին՝ իր ամուսնության առաջարկով[3]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Զոյա Բերբեր | Մարգարիտա Զվոնարևա |
Սերգեյ Կոմարով | Սերգեյ Ալբերտովիչ Զարուբին |
Արտյոմ Օսիպով | Իլյա Գուրևիչ |
Էրիկ Բիգուլյա | Արսեն Քոչարյան |
Իսմայիլ Կոնե | Սթիվեն Բրաուն |
Իրինա Ռոզանովա | Մարգարիտայի մայրը |
Վիտալի Կորնիենկո | Կատյա Զվոնարևա |
Դանիլ Ստեկլով | Պյոտր Տրոֆիմով |
Մակար Զապորոժիե | Կոլյա |
Վադիմ Գալիգին | դիրիժոր Արկաշկա |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոսիյսկայա գազետա»-ից Վալերի Կիչինը հայտարարել է[4]։
Գործողությունը կատարվում է մեր օրերում, բայց այնպիսի տպավորություն է՝ կարծես նայում ես խորհրդային «Ճակատագրի հեգնանքը» կատարկեգությունը։ Տիտրերում չկա «Նվիրված է Էլդար Ռյազանովին» գրվածքը, բայց սա ակնհայտ հարգանքի տուրք է․ զգացվում է անթաքույց ցանկությունը վերադարձնելու այն ժպտուն, կենդանի, չարաճճի ոճը, ինչը բնորոշ է անցյալ ժամանակաշրջանի տիպիկ կատարկեգությանը և ամենից շատ՝ Ռյազանովի դարաշրջանի կատարկեգությանը։
«Կինոաֆիշա»-ից Վերոնիկա Սկուրիխինան նշում է․
Այն (ֆիլմը) նման է «Աշանից» բերված եղեևնու, որը ցուցափեղկին վատ չէր երևում, իսկ տանը չգիտես ինչու, թվում է թափթփված ու չափազանց պլաստիկե։ Իսկ եթե զարդարես, ապա կստացվի պատմությունների կույտ, որոնք մեկուկես ժամյա կատակերգության մեջ նորաթուխ ռեժիսորը փորձում է տեղավորել։ Մտքերը կարծես ճիշտ են, բայց ինչ-որ նրբանկատորեն է պետք։ Կամ մենք պարզապես հոգնել ենք «Տոնածառից»․․․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Усков, Олег (2019 թ․ հոկտեմբերի 20). «Трейлер: расистский юмор в российской комедии "Новогодний ремонт"». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Альперина, Сусанна (2020 թ․ հունվարի 6). «Что не пропустить по ТВ и в Сети на неделе с 6 по 12 января». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Кичин, Валерий (2019 թ․ նոյեմբերի 6). «Каморка папы Карло». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|