Jump to content

Նոր հասկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր հասկեր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1935

«Նոր հասկեր», մանկապատանեկան երկշաբաթյա պատկերազարդ հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1935-1936 թվականներին Թեհրանում[1]։ Արտոնատեր-խմբագիրը եղել է Մարգարիտ Սարվարյանը, խմբագիրը՝ Մուշեղ Սարվարյանը։

Պարբերականն աջակցել է իրանահայ մատաղ սերնդի բազմակողմանի զարգացմանն ու դաստիարակությանը։ Տպագրել է իրանահայ գրողների մանկական ստեղծագործություններ, Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Ս. Լիսիցյանի գործերից, հանելուկներ, շուտասելուկներ և այլն, նյութեր՝ գիտության ու արվեստի վերաբերյալ, «Հարց ու պատասխան» բաժնում անդրադարձել է պատանի ընթերցողներին հետաքրքրող բազմապիսի հարցերի, ստեղծել է աշակերտների օգնության հիմնադրամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։