1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1989 թվականներին եղել է ԵԲԻ դատական բժշկության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ դատաբժշկական գլխավոր փորձագետ, ՀԽՍՀ դատաբժշկական փորձագետների գիտական ընկերության նախագահ։
Աշխատանքները վերաբերում են վաղ մանկական տարիքում հանկարծամահության պատճառագիտության, ախտածագման և հյուսվածաբանության հարցերին, ինչպես նաև առաջին անգամ դատական բժշկության պրակտիկայում դիակների և ոսկրածուծի ձգաբանական կազմի ուսումնասիրությանը[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։