Նիկոս Վերտիս (հուն․՝ Νίκος Βέρτης, օգոստոսի 21, 1976(1976-08-21)[1], Խորինխեմ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հույն երգիչ։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Սալոնիկ, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցի բուզուկիի բաժինը։ 16 տարեկանում նա նորից գնացել է Հոլանդիա, որտեղ քոլեջում սովորել է երկու տարի։ Շուտով նա վերադարձել է Հունաստան և անցել զիվորական ծառայության։
Սկսել է երգել Հյուսիսային Հունաստանի ակումբներում, մասնավորապես Սալոնիկում։ Իր առաջին ալբոմը ձայնագրել է ինքնուրույն, երաժշտությունը և բառերը ինքն է գրել։ Ալբոմից երկու երգերը ձայնագրվել են Պեգի Զինայի հետ։