Նիկոլա Ռիցոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Ռիցոլի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1971(1971-10-05) (52 տարեկան)
Ծննդավայր Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 178 սանտիմետր

Նիկոլա Ռիցոլի (իտալ.՝ Nicola Rizzoli, հոկտեմբերի 5, 1971(1971-10-05), Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մրցավար։ 2002-2017 թվականներին Իտալիայի բարձրագույն լիգայի հանդիպումների մրցավար։ 2007-2017 թվականներին եղել է ՖԻՖԱ-ի մրցավար։ Ընդգրկված է ՈւԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիայում։ Դատավարությունից ազատ ժամանակ աշխատում է որպես ճարտարապետ։ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մրցավարներից մեկը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ռիցոլին դատել է Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի առաջին հանդիպումը «Վենեցիա» և Պերուջա ակումբների միջև (0:2)։ Իր առաջին միջազգային հանդիպումը անցկացրել է 2008 թվականին՝ «Սպորտինգ»-«Բազել» (2:0) հանդիպման ժամանակ։ Դատել է Չեռնոգորիայի և Չեխիայի հավաքականների միջև Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ին մասնակցելու իրավունքի համար անցումային հանդիպումը, որն ավարտվել է 0:1 հաշվով։

2011-2017 թվականներին յոթ անգամ անընդմեջ ճանաչվել է Իտալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[2]։ Միջինը մեկ խաղում ներկայացնում է 4․35 դեղին և 0․12 կարմիր քարտ (տվյալները 2012 թվականի փետրվարի դրությամբ)[3]։

Լեհաստանում և Ուկրաինայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի եզրափակիչ մրցաշարի դատավորներից մեկն է եղել։

2013 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպման մրցավար էր։

Նիկոլա Ռիցոլին դատել է Գերմանիայի և Արգենտինայի միջև 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը՝ այդպիսով դառնալով պատմության մեջ երրորդ իտալացին (Սերջիո Գոնելլայից և Պիերլուիջի Կոլինայից հետո), որը սպասարկել է գլխավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը

2013 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպման մրցավարն էր։

Նիկոլա Ռիցոլին եղել 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի Գերմանիայի-Արգենտինա հանդիպման մրցավարը՝ այդպիսով դառնալով պատմության մեջ երրորդ իտալացին (Սերխիո Գոնելից և Պիեռլուիջի Կոլինայից հետո), որը սպասարկում է ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչը[4]։

2014 և 2015 թվականներին երկու տարի անընդմեջ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Ռիցոլիին շնորհել է աշխարհի լավագույն մրցավարի կոչումը[5][6]։

Եղել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մրցավարներից մեկը, որտեղ դատել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների միջև հանդիպումը, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի թիմերի միջև կիսաեզրափակիչը։ ՈՒԵՖԱ-ն իտալացուն ճանաչել է այս մրցաշարի լավագույն մրցավար[4]։

2017 թվականի հուլիսին Ռիցոլին ավարտել է ֆուտբոլային մրցավարի կարիերան, թեև կանոնների համաձայն՝ կարող էր այն շարունակել ևս մեկ տարի, և նշանակվել է Իտալիայի բարձրագույն խմբի առաջնության մրցավարական կորպուսի կառավարիչ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 14 января 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  2. «Gran Cala' del Calcio 2011: Rizzoli premiato miglior arbitro». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Profilo dell'arbitro Nicola Rizzoli — transfermarkt.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 36 (օգնություն)
  4. 4,0 4,1 «Никола Риццоли признан лучшим арбитром Евро-2016». sportarena.com. 9 ноября 2016. Վերցված է 08-12-2016-ին.
  5. Ley, Robert (5 января 2015). «THE WORLD'S BEST REFEREE 2014». IFFHS. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 03-07-2016-ին.
  6. «The World's Best Referee 2015». IFFHS. 4 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 03-07-2016-ին.
  7. «Official: Rizzoli new Serie A designator». Football Italia. 4 июля 2017. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 22-11-2018-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ռիցոլի» հոդվածին։