Նիկոլայ Սլավյանով (գյուտարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Սլավյանով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Սլավյանով
Николай Славянов
Ծնվել էապրիլի 23 (մայիսի 5), 1854
Նիկոլսկոե (գյուղ, Զադոնսկի շրջան), Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5 (17), 1897 (43 տարեկան)
Պերմ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊերմ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգյուտարար
Հաստատություն(ներ)Մոտովիլիխայի գործարաններ և Votkinsk Machine Building Plant?
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ (1877) և Voronezh Cadet Corps?
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարKonstantin Krayevich? և Nikolay Kulibin?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
Ամուսին(ներ)Q115056739?
Երեխա(ներ)Նիկոլայ Սլավյանով
 Nikolay Slavyanov Վիքիպահեստում

Նիկոլայ Գավրիլովիչ Սլավյանով (ռուս.՝ Николай Гаврилович Славянов, ապրիլի 23 (մայիսի 5), 1854, Նիկոլսկոե (գյուղ, Զադոնսկի շրջան), Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (17), 1897, Պերմ, Ռուսական կայսրություն), ռուս գյուտարար, մետաղների աղեղային էլեկտրաեռակցման ստեղծողներից։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1877)։ Արդյունաբերական տաքացման համար առաջինն է օգտագործել էլեկտրական հոսանքը, կատարելագործել Ն․ Ն․ Բենարդոսի հայտնագործած աղեղային էլեկտրաեռակցման եղանակը։ 1888 թվականին մշակել և կիրառել է շինվածքի նախնական տաքացումով, մետաղական էլեկտրոդով եռակցելու եղանակը։ 1890-1891 թվականներին այդ գյուտի համար արտոնագրեր է ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ավստրո-Հունգարիայում։ Սլավյանովի աշխատություններում շարադրված են աղեղային էլեկտրաեռակցման մետալուրգիական հիմունքները։ Սլավյանովը առաջինն է օգտագործել էլեկտրական գեներատորներ, աղեղի երկարության ավտոմատ կարգավորիչ, առաջադրել է «մետաղական ձուլուկների էլեկտրական խտացման» եղանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սլավյանով (գյուտարար)» հոդվածին։